Նիդեռլանդների կառավարությունը 460 000 եվրո կամավոր ներդրում է կատարել՝ աջակցելու Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների Հայսատանի համար իրականացվող գործողությունների ծրագրին, Վենետիկի հանձնաժողովի գործունեությանը, Լրագրողների անվտանգության պլատֆորմին, բռնությունից զերծ կանանց խորհրդարանական ցանցին, մարդու իրավունքներին և իրավահավասարությանը ԼԳԲՏԻ անձանց համար, ինչպես նաև նվազեցնել հիմնավորված գործերի կուտակումները և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի չկատարված առաջատար վճիռները։
Նիդեռլանդները նաև 200 000 եվրո է խոստացել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամին*:
Եվրոպայի խորհրդում Նիդեռլանդների մշտական ներկայացուցիչ, դեսպան Տանյա Գոնգրիպն այս առիթով հանդիպել է Գլխավոր քարտուղարի տեղակալ պարոն Բյորն Բերգի հետ։
*Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը (HRTF) միավորում է ութ մասնակից երկրների՝ Ֆինլանդիա, Գերմանիա, Իռլանդիա, Լյուքսեմբուրգ, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Շվեյցարիա և Միացյալ Թագավորություն:





