Back Լիտվան ֆինանսական ներդրում է կատարում Գործողությունների ծրագրերի և նախագծերի իրականացման համար

Լիտվան ֆինանսական ներդրում է կատարում Գործողությունների ծրագրերի և նախագծերի իրականացման համար

Նախարարների կոմիտեում, իր նախագահության շրջանակներում Լիտվայի կառավարությունը 150 000 եվրոյի կամավոր ներդրում է կատարել Եվրոպայի խորհրդի գործողությունների մի քանի ծրագրերի և նախագծերի իրականացման համար՝ համապատասխանեցնելով Լիտվայի նախագահության առաջնահերթություններին:

 

Այս ներդրումը կօժանդակի Եվրոպայի խորհրդի «Տոկունություն, վերականգնում և վերակառուցում» 2023-2026 թթ.-ի Ուկրաինայի համար իրականացվող գործողությունների ծրագրին, Եվրոպայի խորհրդի 2023-2026 թթ.-ի Հայաստանի համար իրականացվող գործողությունների ծրագիրին, Եվրոպայի խորհրդի 2022-2025 թթ.-ի Ադրբեջանի համար իրականացվող գործողությունների ծրագրին, Եվրոպայի խորհրդի 2022-2025 թթ.-ի Բոսնիա և Հերցեգովինայի համար իրականացվող գործողությունների ծրագրին, Եվրոպայի խորհրդի 2024-2027 թթ․-ի Վրաստանի համար իրականացվող գործողությունների ծրագիրին, Եվրոպայի խորհրդի 2021-2024 թթ․-ի Մոլդովայի Հանրապետության համար իրականացվող գործողությունների ծրագիրին և դրան հաջորդած Գործողությունների ծրագիրին, համագործակցելով Բելառուսի ժողովրդավար ​​ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Այն նաև նպատակ կհետապնդի աջակցելու «Լրագրողները կարևոր են» քարոզարշավի և Լրագրողների հարթակի անվտանգությանը, ինչպես նաև նվազեցնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հիմնավորված գործերի կուտակումները։

Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի մայիսի 17-ին Լիտվայի վարչապետ տիկին Ինգրիդա Շիմոնիտեի և գլխավոր քարտուղար Մարիյա Պեյչինովիչ Բուրիչի կողմից։

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ 17 մայիս 2024
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page