Լիխտենշտեյնի կառավարությունը 105 000 շվեցարական ֆրանկ (մոտ 111 634 եվրո) կամավոր ներդրում է կատարել՝ աջակցելու Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների Հայաստանի գործողությունների ծրագրին, Եվրոպայի խորհրդի 2024-2027 թվականների Վրաստանի գործողությունների ծրագրին, Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների «Տոկունություն, վերականգնում և վերակառուցում» Ուկրաինայի գործողությունների ծրագրին, Լրագրողների անվտանգության հարթակին, Լանզարոտեի կոնվենցիային, ինչպես նաև խթանելու մարդու իրավունքները և ԼԳԲՏԻ անձանց իրավահավասարությունը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի սեպտեմբերի 25-ին Եվրոպայի խորհրդում Լիխտենշտեյնի մշտական ներկայացուցիչ, դեսպան Դոմենիկ Վանգերի և Գլխավոր քարտուղարի տեղակալ պարոն Բյորն Բերգեի կողմից։





