Back Մեկնարկեց իրավապահ մարմինների համար առցանց դասընթացը «Կանանց նկատմամբ բռնություն և ընտանեկան բռնություն» թեմայով

Մեկնարկեց իրավապահ մարմինների համար առցանց դասընթացը «Կանանց նկատմամբ բռնություն և ընտանեկան բռնություն»  թեմայով

Ս․թ․ հոկտեմբերի 20-ին Երևանում մեկնարկեց իրավապահ մարմինների համար նախատեսված «Կանանց նկատմամբ բռնություն և ընտանեկան բռնություն» թեմայով առցանց դասընթաց, որին մասնակցելու են Հայաստանի ոստիկանների և քննիչների 30 հոգանոց խումբ։ Եվրոպայի խորհրդի այս HELP դասընթացը (HELP` մարդու իրավունքների հարցերով կրթական ծրագրեր իրավաբանների համար) թարգմանվել է հայերեն և հարմարեցվել ազգային համատեքստին:

Դասընթացի օգնությամբ իրավապահ մարմինների մասնագետները  ձեռք կբերեն տեսական և գործնական հմտություններ, որոնք անհրաժեշտ են կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարելու համար: Մասնակիցները կուսումնասիրեն բռնության բազմաթիվ ձևերը և դրա ազդեցությունը տուժողների և հասարակության վրա, կունենան ուղեցույցներ ինչպես արագ և արդյունավետ արձագանքել կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեպքերին, տուժողների և հանցագործների հետ հարցազրույցի մեթոդների և այլնի մասին:

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Էդգար Պետրոսյանն ընդգծեց այս առցանց դասընթացի կարևորությունը և կարևորեց որ դաընթացը հնարավորություն է տալիս ոստիկաններին և քննիչներին համալրել իրենց գիտելիքները և փորձը նշված ոլորտում  հետևելով ձևավորված միջազգային պրակտիկային և չափանիշներին, ինչպես նաև միասին քննարկել խնդիրները այս երկու մասնագետների դիտանկյունից։

Դասընթացը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը  Հայաստանում» ծրագրի շրջանակներում՝ Ներքին գործերի նախարարության և Հայաստանի Քննչական կոմիտեի հետ համագործակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 24/10/2023
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page