Back Քաղաքացիական հասարակությունը համատեղ քննարկում է Հայաստանում փախստական կանանց եւ աղջիկներին աջակցության ուղիները

Քաղաքացիական հասարակությունը համատեղ քննարկում է Հայաստանում  փախստական կանանց եւ աղջիկներին աջակցության ուղիները

Եվրոպայի խորհուրդը կազմակերպել է «Միասին հանուն զորեղացման» համաժողովը, որը միավորեց ավելի քան 17 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ (ՔՀԿ), այդ թվում ինչպես երկարատև գործունեություն իրականացրած, այնպես էլ վերջին շրջանում փախստական կանանց կողմից հիմնված կազմակերպությունները: Միջոցառումը նպաստել է ՔՀԿ-ների կարողությունների ամրապնդմանը՝ Հայաստանում փախստական կանանց աջակցության և նրանց սոցիալական ու տնտեսական հզորացման ուղղությամբ։

Համաժողովը խթանել է ՔՀԿ-ների արդյունավետ ռազմավարությունների համատեղ մշակման և փախստական կանանց առջև ծառացած մարտահրավերների առավել համապարփակ արձագանքելու կարողությունները։ Մասնակիցներն ունեցան ինտերակտիվ քննարկումներ կոալիցիաների ձևավորման, փոխհամագործակցության և հաղորդակցության բարելավման ուղղություններով:

Բացի այդ, մասնակիցները ուսումնասիրեցին միջազգային կարևորագույն մեխանիզմներ, ինչպիսիք են՝ Եվրոպայի Խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան (Ստամբուլի կոնվենցիա) և Եվրոպայի խորհրդի CM/Rec(2022)17 «Միգրանտ, փախստական և ապաստան հայցող կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանության» մասին հանձնարարականը։ Վերջիններս կարևոր նշանակություն ունեն փախստական կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանության համար:

Քննարկվել են նաև կանանց նկատմամբ բռնության թվային դրսևորումները (օրինակ՝ սեռական բնույթի առցանց ոտնձգությունը կամ կիբեր հետամտումը):

ՔՀԿ ներկայացուցիչներից մեկը նշել է. «Միջոցառումը հնարավորություն ընձեռեց միավորելու մեր ջանքերը, և կնպաստի այս գործում ներգրավված ՔՀԿ-ներին համատեղ արձագանքել փախստականներին հուզող հարցերին»։

Բոլոր 25 մասնակիցները հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու այս նախաձեռնությունը՝ ստեղծելով ՔՀԿ-ների համագործակցային հարթակ, որը սատարելու է փախստական կանանց և աղջիկներին:

Միջոցառումն իրականացվել է Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։

ԴԻԼԻՋԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 1-2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page