Back

Ներկայացվեց Հայաստանի Պրոբացիայի ծառայության համար մշակված վերականգնողական ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ - ԱՌՑԱՆՑ 28/09/2021
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
  • Imprimer en PDF
Ներկայացվեց Հայաստանի Պրոբացիայի ծառայության համար մշակված վերականգնողական ծրագիրը

2021 թվականի սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ առցանց աշխատաժողով, որի ժամանակ ներկայացվեց պրոբացիայի շահառուների համար վերաինտեգրման եւ մասնագիտական ծրագրերի մշակման եւ իրականացման մեթոդաբանության վերաբերյալ զեկույցը եւ բոլոր իրավախախտների համար վերականգնողական ծրագիրը։ Աշխատաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ արդարադատության նախարարությունից և Պրոբացիայի ծառայությունից։

Վերականգնողական ծրագիրը մշակվել է՝ հիմք ընդունելով նախկինում իրականացված ելակետային հետազոտությունը, որը վեր է հանում Հայաստանի Պրոբացիայի ծառայության կարիքները։ Վերականգնողական ծրագիրը կարող է կիրառվել պրոբացիայի՝ և՛ իգական, և՛ արական սեռի շահառուների համար և հիմնված է իրավախախտի վերականգման ճանաչողական վարքագծի սկզբունքների վրա՝ ներառելով սոցիլական ուսուցման տարրեր։

Ավելի ուշ փուլում կավելացվեն ավելի մասնագիտացված մոդուլներ անչափահասների, կանանց կամ այլ խոցելի խմբերի համար՝ նրանց լրացուցիչ հատուկ կարիքները հոգալու համար։ Այս ծրագիրը, որպես այդպիսին, նորույթ է Հայաստանում Պրոբացիայի ծառայության համար։

Մասնակիցները նաև քննարկեցին և համաձայնություն ձեռք բերեցին վերականգողական ծրագրի փորձարկման ճանապարհային քարտեզի վերաբերյալ, որը կիրառվելու է առաջիկա ամիսներին՝ պրոբացիայի շահառուների կարիքներին և ռիսկերին համաձայն։


Վերականգոնղական ծրագիրը մշակվել է «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից և ֆինանսավորվում է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար 2019-2022 թթ․ գործողությունների ծրագրի շրջանակում: