Back Հայաստանում ձևավորվել է հաշտարարներիի ինստիտուտը

Հայաստանում ձևավորվել է հաշտարարներիի ինստիտուտը

Հայաստանում ձևավորվել է հաշտարարների ինստիտուտը, որն այժմ ընդգրկում է շուրջ 120 հաշտարարներ։ 2022թ․-ին ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի փոփոխություններով նախատեսվեց ընտանեկան վեճերով պարտադիր հաշտարարություն, որի համաձայն ձևավորվեց հաշտարարությունը։ Այդ փոփոխությունները նպատակ ունեն նվազեցնել դատարանների բեռը և դատական համակարգը դարձնել ավելի արդյունավետ և մատչելի:

2024 թ․-ի ընթացքում Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի (AMCA) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ իրականացվել են մի շարք ընդգրկուն դասընթացներ: Այս դասընթացների նպատակն էր երկրում պատրաստել  որակավորված հաշտարարներ:

Եվրոպայի խորհրդի փորձագետ հաշտարարների կողմից իրականացված դասընթացների միջոցով մասնակիցները հնարավորություն ունեցան համատեղել տեսականը գործնականի հետ և ձեռք բերեցին աշխարհում առկա վեճի լուծման և հաշտարարության մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ հմտություններ։ Նախաձեռնության շրջանակներում վերապատրաստվեցին արհեստավարժ հաշտարարներ տարբեր տարածաշրջաններից՝ խթանելով ներգրավվածությունն ամբողջ պետության մաշտաբով ներառյալ նաև մարզերը:

Հաշտարարության ինստիտուտի կայացման գործընթացի շարունակականությունն ապահովելու նպատակով ընտրված հաշտարարները հետագայում կվերապատրաստվեն որպես դասընթացավարներ՝ ամրապնդելով տեղական փորձը և ապահովելով երկարաժամկետ կարողություններ Հայաստանի արդարադատության ոլորտում։

Եվրոպական միությունը և Եվրոպայի խորհուրդն իրենց համատեղ ջանքերով շարունակում են աջակցել Հայաստանի իշխանություններին՝ բարձրացնելու արդարադատության համակարգի արդյունավետությունը՝ ի շահ բոլոր քաղաքացիների։

Այս միջոցառումը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մասն է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում։

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 13-16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

 

FOLLOW US

Partnership for Good Governance 

 Website

 Facebook

X (former Twitter)

Council of Europe Office in Yerevan

Facebook