Back Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում Հայաստանում իրականացվող արդարադատության բարեփոխումները արձանագրել են շոշափելի արդյունքներ

Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում ծրագրի փակում

Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում ծրագրի փակում

Եվրոպայի խորհրդի, Եվրոպական միության և այլ գործընկերների միջև երեք տարվա համագործակցությունը նշանակալի առաջընթաց է ապահովել երկրի արդարադատության համակարգի ամրապնդման ուղղությամբ։

Իրականացված օրենսդրական բարեփոխումները, արդարադատության ոլորտի մասնագետների կարողությունների զարգացումը, քաղաքացիական դատարանների ծանրաբեռնվածության զգալի կրճատումը, հաշտարարության մեխանիզմների ամրապնդումը և նորարարական թվային գործիքների ներդրումը էականորեն նպաստել են Հայաստանում արդարադատության հասանելիության բարձրացմանը։

Այս արդյունքները ձեռք են բերվել Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության համատեղ նախաձեռնությամբ իրականացվող՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրային շրջանակի մաս կազմող «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի շնորհիվ։

Ծրագրի առանցքային ուղղություններից մեկը եղել է արդարադատության համակարգի մի շարք ոլորտներում՝ ներառյալ քրեական, քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտներում, օրենսդրական բարեփոխումներին աջակցությունը։ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության, ինչպես նաև Իրավունքի միջոցով ժողովրդավարության Եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) կողմից տրամադրված փորձագիտական խորհրդատվության և իրավական կարծիքների շնորհիվ Հայաստանի իրավական դաշտն առավել համապատասխանեցվել է եվրոպական չափանիշներին։Top of Form

Bottom of Form

Top of Form

Bottom of Form

Համակարգային ամենատեսանելի արդյունքներից մեկը դատարանների ծանրաբեռնվածության զգալի կրճատումն է մոտ 82 տոկոսով։

Ծրագիրը նաև նպաստել է երկրում հաշտարարության համակարգի ամրապնդմանը՝ ընդլայնելով վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմները և խթանելով ավելի արագ ու մատչելի արդարադատությունը։ Ծրագրի շրջանակում  հավաստագրվել է 125 հաշտարար, ինչպես նաև վերապատրաստվել է 12 հաշտարար-վերապատրաստող, ինչը հիմք է ստեղծել ապագա կարողությունների համակարգի ձևավորման և հաշտարարների հավաստագրման ավելի կառուցակարգված գործընթացի ապահովման համար։

Top of Form

Bottom of Form

Դատական պրակտիկայում նորարարությունների խթանման շրջանակում աջակցություն է ցուցաբերվել նաև Հայաստանի Վճռաբեկ դատարանի համար Իրավական հղումների և մեջբերումների էլեկտրոնային համակարգի մշակման և ներդրման ուղղությամբ։ Այս համակարգը հնարավորություն կտա դատարանին ավելի արդյունավետ կառավարել իրավական հղումները և բարելավել գործերի աճող հոսքի կառավարումը։ Այն Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների շրջանում եզակի թվային լուծում է և էականորեն նպաստում է դատական գործունեության արդիականացմանը։

Կարողությունների զարգացումը ծրագրի առանցքային ուղղություններից մեկն է եղել։ Ընդհանուր առմամբ 987 դատավոր, դատախազ և իրավական ոլորտի այլ մասնագետներ մասնակցել են վերապատրաստումներին, որոնք նպատակաուղղված էին նրանց մասնագիտական կարողությունների զարգացմանը՝ իրենց ամենօրյա մասնագիտական գործունեության ընթացքում եվրոպական չափանիշների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի արդյունավետ կիրառման նպատակով։

Ծրագրի արդյունքները ներկայացվել են ամփոփիչ միջոցառման ընթացքում, որտեղ արդարադատության ոլորտի առանցքային հաստատությունների և միջազգային գործընկերների ներկայացուցիչները անդրադարձել են արձանագրված առաջընթացին և ընդգծել շարունակական համագործակցության նշանակությունը՝ ապահովելու արդարադատության համակարգի արդյունավետությունը, հասանելիությունը և դրա նկատմամբ հանրային վստահության հետագա ամրապնդումը։

Այս միջոցառումը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մասն է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում։

Top of Form

 

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 7 ՓԵՏՐՎԱՐԻ, 2026թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

 

FOLLOW US

Partnership for Good Governance 

 Website

 Facebook

X (former Twitter)

Council of Europe Office in Yerevan

Facebook