Հարգելի այցելու,

Բարի գալուստ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի կայք:

Գրասենյակը Հայաստանում ներկայացնում է Կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այն սերտ համագործակցում է Արտաքին գործերի նախարարության և այլ պետական մարմինների հետ` աջակցելու Հայաստանին իրականացնել Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած իր պարտավորությունները: Գրասենյակը նաև համակարգում և իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնք օժանդակում են Հայաստանում օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին:

Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ ծրագիրը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից ընդունվել է 2022թ. նոյեմբերի 3-ին: Այն իրենից ներկայացնում է Եվրոպայի խորհրդի և Հայաստանի իշխանությունների միջև համագործակցության ռազմավարական կառուցակարգ, որի նպատակն է աջակցել երկրում տեղի ունեցող ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներին: Գործողությունների չորս հիմնական ուղղություններն են` մարդու իրավունքների պաշտպանություն և խթանում, արդարադատության ապահովում, օրենքի գերակայության սպառնալիքների դեմ պայքար, ինչպես նաև ժողովրդավարական սկզբունքների հիման վրա կառավարման խթանում:

Որպես հասարակության հետ կապերի շարունակական գործունեության մաս` Գրասենյակը սերտորեն համագործակցում է նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, լրատվամիջոցների և լայն հասարակության հետ:

Հուսով ենք, որ կայքում տեղ գտած տեղեկությունները և ռեսուրսները կօգնեն պատասխանել Գրասենյակի և Հայաստանում Եվրոպայի խորհրդի գործունեության վերաբերյալ ունեցած ձեր հարցերին:

Շնորհակալություն:

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակ