Back Եվրոպայի խորհրդը մեկնարկել է Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու միջոցառումների փաթեթ

Եվրոպայի խորհրդը մեկնարկել է Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու միջոցառումների փաթեթ

Եվրոպայի խորհուրդը մեկնարկեց Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու Եվրոպայի խորհրդի միջոցառումների համալիր փաթեթ, որի ընդհանուր բյուջեն կազմում է 28 միլիոն եվրո։

Արձագանքման փաթեթի շրջանակներում Եվրոպայի խորհուրդը նախաձեռնել է չորս նոր ծրագիր և լրացուցիչ բաղադրիչներ է ներառել երկու ընթացիկ ծրագրում:

«Գործողությունների փաթեթի նպատակն է աջակցել փախստականների մարդու իրավունքների պաշտպանությանը, օգնել համայնքներին  արդյունավետ արձագանքել փախստականների հոսքին, ապահովել երեխաների, կանանց իրավունքների պաշտպանությունը, ամրապնդել մարդու սոցիալական իրավունքները, ինչպես նաև աջակցել մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների կարողությունների ամրապնդմանը», - նշեց իր խոսքում Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրինության ղեկավար Կլաուս Նոյկիրխը։

«Արձագանքման փաթեթը աջակցում է իշխանություններին՝ ամրապնդելու իրենց կարողությունները բազմաթիվ ոլորտներում, որոնք կարևոր են ոչ միայն փախստականների, այլ նաև խոցելի խմբերի ներկայացուցիչների համար», - նշեց Եվրոպայի խորհրդի Միգրացիայի և փախստականների հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Բեսթը։

«2023 թվականի սեպտեմբերին փախստականների հոսքից հետո, Հայաստանի Հանրապետության կառավարությունն ջանք չխնայեց՝ արագ արձագանքելու փախստականների հոսքին։ Արձագանքման միջոցառումները ներառում են աջակցության կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ միջոցառումներ: Ներկայումս, մենք երկարաժամկետ միջոցառումների փուլում ենք։ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը մեզ համար շատ կարևոր է, և մենք բարձր ենք գնահատում Եվրոպայի խորհրդի աջակցությունը և փախստականների հոսքին արձագանքելու փաթեթը»,- ընգծեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Արձագանքման փաթեթի շրջանակներում նախատեսած չորս նոր ծրագիր․

  • Մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում
  • Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդում
  • Երեխաների իրավունքների պաշտպանություն
  • Աջակցություն փախստականներին ընդունած համայնքներին

 

Ընթացիկ ծրագրերում ներառված լրացուցիչ բաղադրիչներ․

  • Կանանց նկատմամբ բռնության հաղթահարում և գենդերային հավասարության ամրապնդում
  • Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ

Գործողությունների փաթեթը կազմվել է Եվրոպայի խորհրդի Միգրացիայի և փախստականների հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի 2023 թվականի հոկտեմբերի 11-ից 13-ի այցի արդյունքների հիման վրա, որի ընթացքում Հայաստանի իշխանությունների հետ համատեղ սահմանվեցին Հայաստանի համար աջակցության կոնկրետ ոլորտները՝ Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրին (2023-2026թթ) և Միգրացիայի և ապաստանի համատեքստում խոցելի անձանց պաշտպանության գործողությունների ծրագրին (2021-2025թթ․) համահունչ:


 

 

 Ներբեռնե՛ք Միջոցառումների համալիր փաթեթ

 Եվրոպայի խորհրդի և Հայաստանի միջև համագործակցության մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրինության էջը 

  Այցելե՛ք Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կայքը

 

 Մամլո հաղորդագրություն

 
 
YEREVAN, ARMENIA 11 April 2024
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Եվրոպայի խորհուրդն առաջատարն է մայրցամաքում մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների շարքում։ Եվրոպայի խորհրդին անդամակցում են 46 անդամ պետություններ, այդ թվում Հայաստանը։ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունները միացել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, որը Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հիմնաքարն է։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը Հայաստանում ներկայացնում է Կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այն սերտորեն համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ` աջակցելու Հայաստանին իրականացնել Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած իր պարտավորությունները մի շարք համագործակցային ծրագրերի միջոցով:


 

Եվրոպայի խորհուրդը աշխատում է ձեզ համար։ Մենք ցանկանում ենք տեսանելի դարձնել Եվրոպայի խորհրդի  դերը, չափանիշները և աշխատանքը իր անդամ երկրներում, ցույց տալ, թե ինչպես է երկրի անդամակցությունն Եվրոպայի խորհրդին օգնել հասնել որոշակի արդյունքների կամ փոփոխության: Մեր նպատակն է տարբեր միջոցառումների և գործողությունների միջոցով ընդգծել այն ուղիները, որոնցով Եվրոպայի խորհրդի գործողություններն օգնել են բարելավել անհատների կյանքը և օգտվել հիմնարար իրավունքներից:

 

Անկախ նրանից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ազդեցությունն է ներպետական մակարդակով, թե տարբեր ոլորտներում Եվրոպայի խորհրդի աշխատանքը, ինչպես օրինակ՝ մահապատժի վերացումը կամ խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության ապահովումը, կամ Ստամբուլի կոնվենցիայի և Կիբերհանցագործության մասին Բուդապեշտի կոնվենցիայի օգնությամբ առցանց կամ տեխնոլոգիաների միջոցով կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը, Եվրոպայի խորհուրդը ունի բազմաթից ձեռքբերումներ 1949 թվականից ի վեր: Դիտեք մեր ձեռքբերումները

 

ՄԻԱՑԵՔ ՄԵԶ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ