Back Հայաստան. Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) կոչ է անում ավելի ուժեղ վերահսկողություն և հաշվետվողականություն ցուցաբերել բարձրագույն գործադիր գործառույթներում և ոստիկանությունում

Հայաստան. Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) կոչ է անում ավելի ուժեղ վերահսկողություն և հաշվետվողականություն ցուցաբերել բարձրագույն գործադիր գործառույթներում և ոստիկանությունում

Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) իր նոր զեկույցում (ոչ պաշտոնականա թարգմանություն) կոչ է անում Հայաստանին շարունակելու իր ջանքերը` կանխելու կոռուպցիան բարձրագույն գործադիր գործառույթներ ունեցող անձանց և ոստիկանության առնչությամբ:

GRECO-ն նշում է 2018 թվականի Թավշյա Հեղափոխությունից հետո ձեռնարկված դրական քայլերը՝ կոռուպցիայի դեմ պայքարը խթանելու ուղղությամբ, այդ թվում՝ մասնագիտացված ինստիտուցիոնալ շրջանակի ստեղծման միջոցով։ GRECO-ն նաև ընդունում է ֆինանսական բացահայտման համապարփակ համակարգի ներդրումը: Վերջերս հրապարակվել է 2023-2026 թթ․ ժամանակահատվածի համար Հակակոռուպցիոն ռազմավարություն և Գործողությունների ծրագիր։ Դրանք նախատեսում են որոշակի խոստումնալից զարգացումներ, սակայն այդ ծրագրերի իրականացումը պետք է արդյունավետ կերպով գործարկվի։

GRECO-ն նշում է՝ անհարկի ազդեցության ռիսկերը կանխելու համար Հայաստանին կառավարության մեջ անհրաժեշտ է հաշվետվողականության ավելի ուժեղ համակարգ։ Բարձր մակարդակի կոռուպցիոն դեպքերի և նախորդ ռեժիմների հետ կապ ունեցող կլեպտոկրատական ցանցերի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար մի շարք լայնածավալ հետաքննություններ են ընթանում, սակայն մինչ օրս դատավճիռ չի կայացվել։ Հետաշխատանքային դրույթները թույլ են իրենց ծավալի, ինչպես նաև դրանց մշտադիտարկման և կիրարկման առումով։ GRECO-ն նաև նշում է, որ անհրաժեշտ է ավելին անել՝ տեղեկատվության հասանելիությունը բարելավելու և հանրային մասնակցությունը որոշումների կայացման գործում ապահովելու հարցում: Ավելին, դեռ պետք է ընդունվեն արդյունավետ կանոններ լոբբիստական գործունեության համար:

Ինչ վերաբերում է ոստիկանությանը, GRECO-ն նշում է, որ այն չունի լավ զարգացած էթիկայի ենթակառուցվածք. այն չունի ոչ հատուկ հակակոռուպցիոն քաղաքականություն/ռազմավարություն, ոչ էլ սեփական վարքագծի կանոնագիրք, և առ այսօր չի իրականացվել ռիսկերի գնահատում:  Պետք է ուժեղացվեն վերստուգման ընթացակարգերը հավաքագրման ժամանակ և կանոնավոր պարբերականությամբ: Ներքին վերահսկողությունը կշահի լրացուցիչ կադրային համալրման և նախաձեռնողական, այլ ոչ թե արձագանքողական մոտեցումից․ Պետք է ուժեղացնել ոստիկանության բոլոր աստիճաններում կանանց ներկայացվածությունը՝ ինչպես հավաքագրման փուլում, այնպես էլ ներքին առաջխաղացման համատեքստում։ Կարելի է նաև ավելին անել ոստիկանության գործողությունների թափանցիկությունը բարելավելու և հանրությանը փոխանցվող տեղեկության համապատասխանությունն ու ժամանակին տրամադրումը ապահովելու համար։ Եվ վերջապես, լրացուցիչ քայլեր են անհրաժեշտ ազդարարների հաղորդման և խորհրդատվական ուղիների, ինչպես նաև ազդարարների համար հասանելի պաշտպանական միջոցների նկատմամբ վստահություն կառուցելու համար:

Ակնկալվում է, որ մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը իշխանությունները GRECO-ին կներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը: Հաջորդիվ, GRECO-ն կգնահատի երկրի համապատասխանության մակարդակը ներկայացված  առաջարկությունների հիման վրա:

 GRECO և Հայաստան

GRECO STRASBOURG 18 APRIL 2024
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Եվրոպայի խորհուրդն առաջատարն է մայրցամաքում մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների շարքում։ Եվրոպայի խորհրդին անդամակցում են 46 անդամ պետություններ, այդ թվում Հայաստանը։ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունները միացել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, որը Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հիմնաքարն է։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը Հայաստանում ներկայացնում է Կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այն սերտորեն համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ` աջակցելու Հայաստանին իրականացնել Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած իր պարտավորությունները մի շարք համագործակցային ծրագրերի միջոցով:


 

Եվրոպայի խորհուրդը աշխատում է ձեզ համար։ Մենք ցանկանում ենք տեսանելի դարձնել Եվրոպայի խորհրդի  դերը, չափանիշները և աշխատանքը իր անդամ երկրներում, ցույց տալ, թե ինչպես է երկրի անդամակցությունն Եվրոպայի խորհրդին օգնել հասնել որոշակի արդյունքների կամ փոփոխության: Մեր նպատակն է տարբեր միջոցառումների և գործողությունների միջոցով ընդգծել այն ուղիները, որոնցով Եվրոպայի խորհրդի գործողություններն օգնել են բարելավել անհատների կյանքը և օգտվել հիմնարար իրավունքներից:

 

Անկախ նրանից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ազդեցությունն է ներպետական մակարդակով, թե տարբեր ոլորտներում Եվրոպայի խորհրդի աշխատանքը, ինչպես օրինակ՝ մահապատժի վերացումը կամ խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության ապահովումը, կամ Ստամբուլի կոնվենցիայի և Կիբերհանցագործության մասին Բուդապեշտի կոնվենցիայի օգնությամբ առցանց կամ տեխնոլոգիաների միջոցով կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը, Եվրոպայի խորհուրդը ունի բազմաթից ձեռքբերումներ 1949 թվականից ի վեր: Դիտեք մեր ձեռքբերումները

 

ՄԻԱՑԵՔ ՄԵԶ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ