Back Ժողովրդավարության համաշխարհային ֆորում 2026․ հնարավոր ապագաների պատկերացում՝ Եվրոպայում ժողովրդավարական անվտանգության ամրապնդման նպատակով

Խորհրդակցությունից դեպի գործողություն․ Եվրոպայի համար նոր ժողովրդավարական պակտը թևակոխում է նոր փուլ
Participants at the 2025 forum. The 2026 edition will look at the challenge of “democratic foresight”

Participants at the 2025 forum. The 2026 edition will look at the challenge of “democratic foresight”

Նոյեմբերի 2-ին և 3-ին Եվրոպայի խորհուրդը կհյուրընկալի Ժողովրդավարության ամենամյա համաշխարհային ֆորումը՝ կարևորագույն միջոցառում, որը համախմբում է քաղաքական առաջնորդների, քաղաքացիական հասարակության, ակադեմիական շրջանակների և երիտասարդների ներկայացուցիչների աշխարհի տարբեր երկրներից։ Միասին նրանք կամփոփեն Եվրոպայում ժողովրդավարության ներկա վիճակը՝ համաշխարհային կարգի խաթարման պայմաններում, և կքննարկեն հնարավոր լուծումները՝ ապագայի ժողովրդավարական անվտանգության ամրապնդման համար։

Ճգնաժամերի կառավարումից դեպի ապագայի պլանավորում

Անհավասարության, քաղաքացիական տարածքի սահմանափակումների, ինստիտուտների նկատմամբ անվստահության, հանրության որոշ հատվածների օտարման, կիբերհարձակումների, տեղեկատվության մանիպուլյացիայի և արտաքին միջամտության պայմաններում ժողովրդավարությունները բախվում են համապարփակ փոփոխությունների և արագ զարգացող սպառնալիքների։

Այս ցնցումների պայմաններում ժողովրդավարական անվտանգությունն այլևս չի կարող սահմանափակվել միայն ծագած ճգնաժամերին արձագանքելով։ Այն ենթադրում է նաև ապագա փոփոխությունները կանխատեսելու, ի հայտ եկող ռիսկերն ու հնարավորությունները բացահայտելու և ճգնաժամերին դիմակայելու մեր հավաքական կարողությունն ամրապնդելու ունակություն։

Հենց սա է «ժողովրդավարական հեռատեսության» հիմնական մարտահրավերը, որը կդառնա 2026 թվականի Ժողովրդավարության համաշխարհային ֆորումի առանցքային թեման։

Ինքնավերականգնման ունակ ժողովրդավարություն

Երկու տարի շարունակ անդամ պետությունների, քաղաքացիական հասարակության և ակադեմիական համայնքի հետ խորհրդակցություններից հետո 2026 թվականի ֆորումը կամփոփի Եվրոպայի խորհրդի նախաձեռնած՝ «Եվրոպայի համար նոր ժողովրդավարական պակտ»-ի խորհրդակցական փուլը։ Նախաձեռնության նպատակն է քննարկել եվրոպական ժողովրդավարությունների ապագան և դրանց ժողովրդավարական անվտանգության ամրապնդման ուղիները։

Երկու օր շարունակ քննարկումները, մասնավորապես, կկենտրոնանան ժողովրդավարությունների՝ իրենց հիմնարար սկզբունքները՝ ազատ ընտրությունները, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, արտահայտվելու և մամուլի ազատությունը, իշխանությունների հավասարակշռությունը և դատական իշխանության անկախությունը, պաշտպանելու կարողության վրա՝ միաժամանակ արձագանքելով իրենց միջավայրը վերափոխող սոցիալական, ինստիտուցիոնալ և թվային փոփոխություններին։

Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի երիտասարդների ձայնին և ժողովրդավարական ինստիտուտների՝ քաղաքացիների հետ կապը վերականգնելու կարողությանը։

Ժողովրդավարական նորարարության մրցանակ

Գաղափարներին նվիրված նիստի ընթացքում կներկայացվեն աշխարհի տարբեր երկրներում իրականացվող նորարարական ծրագրեր, իսկ ֆորումի փակման արարողության ժամանակ Ժողովրդավարական նորարարության մրցանակը կշնորհվի հանրության կողմից առավել մեծ հավանության արժանացած նախաձեռնությանը։

Ֆորումի նպատակն է ստեղծել երկխոսության հարթակ, որտեղ հնարավոր կլինի համադրել տարբեր տեսակետներ, համատեղ ուսումնասիրել ապագայի հնարավոր սցենարները և տարբեր գաղափարները վերածել գործնական քայլերի։

Երկօրյա ֆորումի շրջանակում տեղի կունենան նաև գեղարվեստական ներկայացումներ, կցուցադրվեն վավերագրական ֆիլմեր, ինչպես նաև կկազմակերպվի ուկրաինական լուսանկարների ցուցահանդես՝ «Մշակույթն ընդդեմ պատերազմի» նախագծի շրջանակում։

Մտածել գլոբալ, գործել տեղական մակարդակում․ ֆորումի երիտասարդական օրը

Երիտասարդները կարևոր դեր կունենան քննարկումներում և ակտիվորեն կներգրավվեն «Եվրոպայի նոր ժողովրդավարական pact»-ի շուրջ խորհրդակցությունների գործընթացում՝ ներկայացնելով իրենց տեսակետներն ու առաջարկները, մասնավորապես՝ «Եվրոպական ժողովրդավարության տեսլականը՝ 2049 թվականի համար» մանիֆեստի միջոցով։

Ֆորումի ավարտից հետո՝ նոյեմբերի 4-ին, 135 երիտասարդներ՝ ֆորումի մասնակիցներ, Մեծ Էստի տարածաշրջանի երիտասարդներ և ֆրանսախոս երկրների երիտասարդ ներկայացուցիչներ, կհավաքվեն Եվրոպայի խորհրդի Եվրոպական երիտասարդական կենտրոնում։

Օրվա նպատակն է ամրապնդել ժողովրդավարությանն ու քաղաքացիական մասնակցությանը նվիրված երիտասարդների միջև համագործակցությունը, ծանոթացնել նրանց եվրոպական չափանիշներին և գործիքներին, մասնավորապես՝ Տեղական և տարածաշրջանային կյանքում երիտասարդների մասնակցության եվրոպական խարտիային, ինչպես նաև ստեղծել մտորումների և ներգրավվածության հարթակ՝ ժողովրդավարության վերակենդանացմանն ուղղված ապագա գործողությունները քննարկելու համար։

***

2012 թվականին մեկնարկած Ժողովրդավարության համաշխարհային ֆորումը յուրաքանչյուր տարի աշխարհի տարբեր երկրների քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում խորհելու ժողովրդավարության շուրջ, վերլուծելու դրա թերություններն ու սահմանափակումները և նոր գաղափարներ առաջադրելու՝ ժողովրդավարության առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար։

Ֆորումն իրականացվում է Եվրոպայի խորհրդի, Ստրասբուրգի քաղաքային խորհրդի, Էլզասի եվրոպական համայնքի, Մեծ Էստի տարածաշրջանի և Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության համագործակցությամբ՝ «Ստրասբուրգ՝ Եվրոպայի մայրաքաղաք» եռամյա համաձայնագրի շրջանակում։


 Այս տարվա ֆորումի մասին մանրամասները

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 2026թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Եվրոպայի խորհուրդն առաջատարն է մայրցամաքում մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների շարքում։ Եվրոպայի խորհրդին անդամակցում են 46 անդամ պետություններ, այդ թվում Հայաստանը։ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունները միացել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, որը Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հիմնաքարն է։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը Հայաստանում ներկայացնում է Կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այն սերտորեն համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ` աջակցելու Հայաստանին իրականացնել Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած իր պարտավորությունները մի շարք համագործակցային ծրագրերի միջոցով:

Վիկտորինա Եվրոպայի խորհրդի և Հայաստանի համագործակցության մասին


 

Եվրոպայի խորհուրդը աշխատում է ձեզ համար։ Մենք ցանկանում ենք տեսանելի դարձնել Եվրոպայի խորհրդի  դերը, չափանիշները և աշխատանքը իր անդամ երկրներում, ցույց տալ, թե ինչպես է երկրի անդամակցությունն Եվրոպայի խորհրդին օգնել հասնել որոշակի արդյունքների կամ փոփոխության: Մեր նպատակն է տարբեր միջոցառումների և գործողությունների միջոցով ընդգծել այն ուղիները, որոնցով Եվրոպայի խորհրդի գործողություններն օգնել են բարելավել անհատների կյանքը և օգտվել հիմնարար իրավունքներից: բարելավել անհատների կյանքը և օգտվել հիմնարար իրավունքներից: 

Անկախ նրանից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ազդեցությունն է ներպետական մակարդակով, թե տարբեր ոլորտներում Եվրոպայի խորհրդի աշխատանքը, ինչպես օրինակ՝ մահապատժի վերացումը կամ խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության ապահովումը, կամ Ստամբուլի կոնվենցիայի և Կիբերհանցագործության մասին Բուդապեշտի կոնվենցիայի օգնությամբ առցանց կամ տեխնոլոգիաների միջոցով կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը, Եվրոպայի խորհուրդը ունի բազմաթից ձեռքբերումներ 1949 թվականից ի վեր:

Դիտեք մեր ձեռքբերումները

Եվրոպայի մասին փոդքասթների շարք
Եվրոպայի խորհուրդն աշխատում է բարելավել 700 միլիոն մարդկանց կյանք՝ նվազեցնելով խտրականությունը, պաշտպանելով մարդու իրավունքները և ամրապնդելով ժողովրդավարության սկզբունքները: Եվրոպայի մասին փոթքասթների շարքում զրուցում ենք առաջնագծում գտնվող փորձագետների հետ՝ վերլուծելով մեր առօրյա կյանքի վրա ազդող հիմնական խնդիրները: 
  Փոդքասթների շարքը կարող եք լսել անգլերեն լեզվով հետևյալ հղմամբ