Back Եվրոպական միությունը և Եվրոպայի խորհուրդը շարունակում են աջակցել Հայաստանի իշխանություններին բարեփումների առաջնահերթություններն իրականացնելու գործում

Եվրոպական միությունը և Եվրոպայի խորհուրդը շարունակում են աջակցել Հայաստանի իշխանություններին բարեփումների առաջնահերթություններն իրականացնելու գործում

Եվրոպական միությունը և Եվրոպայի խորհուրդը ազգային իշխանությունների հետ համատեղ անցկացրեցին Տեղական համակարգող հանձնաժողովի երկրորդ հանդիպումը՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի երրորդ փուլի շրջանակներում:

Այս համատեքստում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Եվրոպայի խորհուրդը ազգային իշխանությունների և շահառու կառույցների ներկայացուցիչների հետ համատեղ քննարկեցին և ամփոփեցին 2023 թվականին իրականացված երկրին հատուկ և տարածաշրջանային ծրագրերի արդյունքները, ինչպես նաև փոխանակվեցին 2024 թվականի մարտահրավերների հաղթահարման առաջնահերթություններով և ուղիներով։

 «Այսօրվա հանդիպումը Հայաստանի, Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի միջև երկարամյա գերազանց գործունեության ապացույցն է, ինչպես նաև լավ հնարավորություն է 2023 թվականի ԳԼԿ նախագծերի արդյունքները ներկայացնելու, կարծիքներ փոխանակելու, մարտահրավերները բացահայտելու և դրանց լուծումները գտնելու համար», - նշեց իր խոսքում Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրինության ղեկավար Կլաուս Նոյկիրխը։

«Մարդու իրավունքները Եվրոպական միության/Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» (ԳԼԿ) համատեղ ծրագրի հիմնաքարերից են։ ԳԼԿ ծրագիրը համընկնում է Հայաստանի ներկայիս բարեփոխումների օրակարգի հետ և Եվրոպական միությունը կշարունակի աջակցել Հայաստանում դատական համակարգի, իրավունքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում իրականացվող բարեփոխումներին»,- նշեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսը։

«Ինձ համար պատիվ է այսօր լինել այստեղ և կիսվել մեր առաջընթացով: Հուսադրող է տեսնել ազգային շահագրգիռ կողմերին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին միասին՝  ի ցույց դնելու ԳԼԿ ծրագրերի առաջընթացը, ինչպես նաև փոխգործակցությունը մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտներում: ԳԼԿ I-ի և ԳԼԿ II-ի հաջողված պատմությունները ծառայում են որպես Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համագործակցության ապացույց», - ընդգծեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ  Սամվել Մկրտչյանը։

Հայաստանում իրականացվում է երկրին հատուկ երեք ծրագիր՝ 2,36 մլն եվրո ընդհանուր բյուջեով, որոնք համաֆինանսավորվում են Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից։ Դրանք հիմնվում են ծրագրի նախորդ փուլերի արդյունքների վրա և նպատակ ունեն աջակցել Հայաստանի իշխանություններին երկրում դատաիրավական բարեփոխումների իրականացմանը, տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման եվ դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացմանը և հավասարության խթանմանը և խտրականության բացառմանը:

Տարածաշրջանային մակարդակով Արևելյան գործընկերության երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, իրականացվում են երեք ծրագիր՝ ուղղված տնտեսական հանցագործության դեմ պայքարին, հավասարության խթանմանն ու խտրականության դեմ պայքարին և արդարադատության հասանելիությունը կանանց համար: Ծրագրերի նպատակն է խրախուսել հաղորդակցությունը, հարթակ տրամադրել փորձի փոխանակության համար և անհրաժեշտության դեպքում, համալրել երկրի հատուկ նախագծերը:

 Find Իմացեք ավելին Հայաստանում Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրի մասին 

 Այցելեք Գործընկերություն հանուն լավ կառավարման վեբ էջը 

 Այցելեք Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի կայքը


Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող Եվրոպական միության/Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» (ԳԼԿ) համատեղ ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում Եվորպայի խորհրդի կողմից։ 

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 10 ԱՊՐԻԼԻ 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Եվրոպայի խորհուրդն առաջատարն է մայրցամաքում մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների շարքում։ Եվրոպայի խորհրդին անդամակցում են 46 անդամ պետություններ, այդ թվում Հայաստանը։ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունները միացել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, որը Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հիմնաքարն է։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը Հայաստանում ներկայացնում է Կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այն սերտորեն համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ` աջակցելու Հայաստանին իրականացնել Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած իր պարտավորությունները մի շարք համագործակցային ծրագրերի միջոցով:


 

Եվրոպայի խորհուրդը աշխատում է ձեզ համար։ Մենք ցանկանում ենք տեսանելի դարձնել Եվրոպայի խորհրդի  դերը, չափանիշները և աշխատանքը իր անդամ երկրներում, ցույց տալ, թե ինչպես է երկրի անդամակցությունն Եվրոպայի խորհրդին օգնել հասնել որոշակի արդյունքների կամ փոփոխության: Մեր նպատակն է տարբեր միջոցառումների և գործողությունների միջոցով ընդգծել այն ուղիները, որոնցով Եվրոպայի խորհրդի գործողություններն օգնել են բարելավել անհատների կյանքը և օգտվել հիմնարար իրավունքներից:

 

Անկախ նրանից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ազդեցությունն է ներպետական մակարդակով, թե տարբեր ոլորտներում Եվրոպայի խորհրդի աշխատանքը, ինչպես օրինակ՝ մահապատժի վերացումը կամ խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության ապահովումը, կամ Ստամբուլի կոնվենցիայի և Կիբերհանցագործության մասին Բուդապեշտի կոնվենցիայի օգնությամբ առցանց կամ տեխնոլոգիաների միջոցով կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը, Եվրոպայի խորհուրդը ունի բազմաթից ձեռքբերումներ 1949 թվականից ի վեր: Դիտեք մեր ձեռքբերումները

 

ՄԻԱՑԵՔ ՄԵԶ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ