Back Ֆրանսիան ֆինանսական ներդրում է կատարում

Ֆրանսիան ֆինանսական ներդրում է կատարում

Ֆրանսիայի կառավարությունը 1 060 000 եվրո կամավոր ներդրում է կատարել Եվրոպայի խորհրդի մի քանի գործողությունների ծրագրերի և նախագծերի համար:

Այս ներդրումը կօժանդակի Եվրոպայի խորհրդի Ուկրաինայի համար իրականացվող «Դիմակայունություն, վերականգնում և վերակառուցում» գործողությունների 2023-2026 թվականների ծրագրին, Եվրոպայի խորհրդի Հայսատանի համար իրականացվող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրին, Եվրոպայի խորհրդի Վրաստանի համար իրականացվող 2020-2023 թվականներին գործողությունների ծրագրին և դրան հաջորդած գործողություններին ծրագրին, Եվրոպայի խորհրդի Մոլդովայի Հանրապետության համար իրականացվող 2021-2024 թվականների գործողությունների ծրագիր, այն կաջակցի նաև Բելառուսի դեմոկրատական ​​ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցությանը, Եվրոպայում և դրանից դուրս մահապատժի վերացմնաը, կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանը, ԼԳԲՏԻ անձանց համար մարդու իրավունքներին և հավասարությանը, Եվրոպայի խորհրդի տեսանելիությունը, ինչպես նաև նվազեցնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հիմնավորված գործերի կուտակումները: Եվրոպայի խորհրդում Ֆրանսիայի մշտական ​​ներկայացուցիչ, դեսպան Մարի Ֆոնտանելը այս առիթով հանդիպել է Գլխավոր քարտուղարի տեղակալ պարոն Բյորն Բերգի հետ։

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ 31 մայիս 2023
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Եվրոպայի խորհուրդն առաջատարն է մայրցամաքում մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների շարքում։ Եվրոպայի խորհրդին անդամակցում են 46 անդամ պետություններ, այդ թվում Հայաստանը։ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունները միացել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, որը Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հիմնաքարն է։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը Հայաստանում ներկայացնում է Կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այն սերտորեն համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ` աջակցելու Հայաստանին իրականացնել Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած իր պարտավորությունները մի շարք համագործակցային ծրագրերի միջոցով:

Վիկտորինա Եվրոպայի խորհրդի և Հայաստանի համագործակցության մասին


 

Եվրոպայի խորհուրդը աշխատում է ձեզ համար։ Մենք ցանկանում ենք տեսանելի դարձնել Եվրոպայի խորհրդի  դերը, չափանիշները և աշխատանքը իր անդամ երկրներում, ցույց տալ, թե ինչպես է երկրի անդամակցությունն Եվրոպայի խորհրդին օգնել հասնել որոշակի արդյունքների կամ փոփոխության: Մեր նպատակն է տարբեր միջոցառումների և գործողությունների միջոցով ընդգծել այն ուղիները, որոնցով Եվրոպայի խորհրդի գործողություններն օգնել են բարելավել անհատների կյանքը և օգտվել հիմնարար իրավունքներից: բարելավել անհատների կյանքը և օգտվել հիմնարար իրավունքներից: 

Անկախ նրանից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ազդեցությունն է ներպետական մակարդակով, թե տարբեր ոլորտներում Եվրոպայի խորհրդի աշխատանքը, ինչպես օրինակ՝ մահապատժի վերացումը կամ խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության ապահովումը, կամ Ստամբուլի կոնվենցիայի և Կիբերհանցագործության մասին Բուդապեշտի կոնվենցիայի օգնությամբ առցանց կամ տեխնոլոգիաների միջոցով կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը, Եվրոպայի խորհուրդը ունի բազմաթից ձեռքբերումներ 1949 թվականից ի վեր:

Դիտեք մեր ձեռքբերումները

Եվրոպայի մասին փոդքասթների շարք
Եվրոպայի խորհուրդն աշխատում է բարելավել 700 միլիոն մարդկանց կյանք՝ նվազեցնելով խտրականությունը, պաշտպանելով մարդու իրավունքները և ամրապնդելով ժողովրդավարության սկզբունքները: Եվրոպայի մասին փոթքասթների շարքում զրուցում ենք առաջնագծում գտնվող փորձագետների հետ՝ վերլուծելով մեր առօրյա կյանքի վրա ազդող հիմնական խնդիրները: 
  Փոդքասթների շարքը կարող եք լսել անգլերեն լեզվով հետևյալ հղմամբ