Back Եվրոպայի խորհուրդը աջակցում է լրագրողներին՝ առողջապահության ոլորտի իրավունքահեն մոտեցումների վերաբերյալ բնակչությանն իրազեկելու հարցում

Եվրոպայի խորհուրդը աջակցում է լրագրողներին՝  առողջապահության ոլորտի իրավունքահեն մոտեցումների վերաբերյալ բնակչությանն իրազեկելու հարցում

Հայաստանի կողմից Մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին Օվիեդոյի կոնվենցիայի վավերացման միջոցառումների շրջանակում Եվրոպայի խորհուրդը նոյեմբերի 29-30-ին Դիլիջանում կազմակերպեց կարողությունների զարգացման երկօրյա թիրախային աշխատաժողով լրատվամիջոցների ներկայացուցիչների համար՝ կոնվենցիայով ամրագրված մարդու իրավունքների և էթիկական չափանիշների վերաբերյալ իրենց գիտելիքները ամրապնդելու նպատակով։

Լրագրողների դերն առանցքային է՝ հանրությանը առողջապահական ճշգրիտ տեղեկություն հասցնելու և առողջապահական համակարգի նկատմամբ վստահություն ձևավորելու գործում։

Միջոցառման նպատակն էր ոչ միայն ամրապնդել լրագրողների ըմբռնումը առողջապահության ոլորտում իրավունքահեն մոտեցումների վերաբերյալ, այլ նաև պրակտիկ հմտություններ ապահովել։ Լրագրողները ներգրավված էին տարբեր սցենարային գործնական առաջադրանքների, ինչպես նաև Օվիեդոյի կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների կարևորության վերաբերյալ բանավեճի սիմուլյացիայի մեջ, որոնց նպատակն էր գնահատել լրագրողների ընկալումը՝ առողջապահության ոլորտում առկա տարբեր էթիկական դիլեմաների վերաբերյալ։

Լրագրողները հնարավորություն են ունեցել ոլորտի առաջատար մասնագետներից ստանալ տեղեկություն և ընդլայնել իրենց գիտելիքները Օվիեդոյի կոնվենցիայով նախատեսված իրավունքների և ազատությունների վերաբերյալ, այդ թվում՝ իրազեկված համաձայնության, բժշկական գաղտնիքի և գաղտնիության սկզբունքների, ինչպես նաև առողջապահության ոլորտում արհեստական ​​բանականության կիրառման վերաբերյալ։

Թիրախային այս աշխատաժողովի արդյունքում լրագրողներն ավելի իրազեկ են առողջապահության ոլորտում իրավունքահեն մոտեցումների վերաբերյալ, ինչը կօգնի նրանց լուսաբանել ոլորտը՝ առանց խախտելու պացիենտների կամ բժիշկների իրավունքները, ինչպես նաև հնարավորություն կտա նրանց խթանել այդ մոտեցումներն ու սկզբունքները լայն բնակչության շրջանում՝ այդպիսով բարձրացնելով առողջապահական գրագիտության մակարդակը Հայաստանում։

Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի՝  «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ III» ծրագրի շրջանակում, որը մաս է կազմում Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ գործողությունների ծրագրի։

ԴԻԼԻՋԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 29-30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, 2025թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Եվրոպայի խորհուրդն առաջատարն է մայրցամաքում մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների շարքում։ Եվրոպայի խորհրդին անդամակցում են 46 անդամ պետություններ, այդ թվում Հայաստանը։ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունները միացել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, որը Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հիմնաքարն է։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը Հայաստանում ներկայացնում է Կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այն սերտորեն համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ` աջակցելու Հայաստանին իրականացնել Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած իր պարտավորությունները մի շարք համագործակցային ծրագրերի միջոցով:

Վիկտորինա Եվրոպայի խորհրդի և Հայաստանի համագործակցության մասին


 

Եվրոպայի խորհուրդը աշխատում է ձեզ համար։ Մենք ցանկանում ենք տեսանելի դարձնել Եվրոպայի խորհրդի  դերը, չափանիշները և աշխատանքը իր անդամ երկրներում, ցույց տալ, թե ինչպես է երկրի անդամակցությունն Եվրոպայի խորհրդին օգնել հասնել որոշակի արդյունքների կամ փոփոխության: Մեր նպատակն է տարբեր միջոցառումների և գործողությունների միջոցով ընդգծել այն ուղիները, որոնցով Եվրոպայի խորհրդի գործողություններն օգնել են բարելավել անհատների կյանքը և օգտվել հիմնարար իրավունքներից: բարելավել անհատների կյանքը և օգտվել հիմնարար իրավունքներից: 

Անկախ նրանից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ազդեցությունն է ներպետական մակարդակով, թե տարբեր ոլորտներում Եվրոպայի խորհրդի աշխատանքը, ինչպես օրինակ՝ մահապատժի վերացումը կամ խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության ապահովումը, կամ Ստամբուլի կոնվենցիայի և Կիբերհանցագործության մասին Բուդապեշտի կոնվենցիայի օգնությամբ առցանց կամ տեխնոլոգիաների միջոցով կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը, Եվրոպայի խորհուրդը ունի բազմաթից ձեռքբերումներ 1949 թվականից ի վեր:

Դիտեք մեր ձեռքբերումները

Եվրոպայի մասին փոդքասթների շարք
Եվրոպայի խորհուրդն աշխատում է բարելավել 700 միլիոն մարդկանց կյանք՝ նվազեցնելով խտրականությունը, պաշտպանելով մարդու իրավունքները և ամրապնդելով ժողովրդավարության սկզբունքները: Եվրոպայի մասին փոթքասթների շարքում զրուցում ենք առաջնագծում գտնվող փորձագետների հետ՝ վերլուծելով մեր առօրյա կյանքի վրա ազդող հիմնական խնդիրները: 
  Փոդքասթների շարքը կարող եք լսել անգլերեն լեզվով հետևյալ հղմամբ