Տարեկան զեկույցում ԽԿԿ-ն խորը մտահոգություն է հայտնել 2024 թվականին քրեակատարողական հիմնարկների գերբնակեցման զգալի աճի վերաբերյալ, հատկապես Արևմտյան Եվրոպայի որոշ երկրներում, և կոչ է անում կառավարություններին ձեռնարկել վճռական միջոցներ դրա դեմ պայքարելու համար։ Քրեակատարողական հիմնարկների գերբնակեցումը ամբողջությամբ խաթարում է դրանց գործունեությունը և կարող է հանգեցնել անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի։ Այն հանգեցնում է կենսապայմանների վատթարացման, լարվածության և բռնության աճի, ինչպես նաև նվազեցնում է ողջամիտ զբաղվածությունը և ազատազրկված անձանց՝ հասարակություն վերադառնալու նախապատրաստությունը։
Բացի այդ, Կոմիտեն ընդգծել է ամբողջ Եվրոպայի հոգեբուժական հաստատություններում ոչ կամավոր պահվող բուժառուների բուժման բարելավման անհրաժեշտության մասին, մասնավորապես բուժման համաձայնության և զսպող միջոցների շուրջ, ինչպիսիք են մեկուսացումը և մեխանիկական կամ քիմիական զսպումը։
Ամենամյա զեկույցի հետ մեկտեղ, ԽԿԿ-ն հրապարակել է բանտային ոչ պաշտոնական հիերարխիայի վերաբերյալ իր նոր չափանիշը՝ երևույթ, որը հիմնված է Ցարական Ռուսաստանից ժառանգված կաստայական համակարգի վրա և շարունակվում է գոյություն ունենալ նախկին ԽՍՀՄ անդամ ինը երկրներում՝ Հայաստան, Ադրբեջան, Էստոնիա, Վրաստան, Լատվիա, Լիտվա, Մոլդովա, Ռուսաստան և Ուկրաինա: Ազատազրկված անձանց ինքնակառավարման ոչ պաշտոնական համակարգը պահպանվում է տարբեր աստիճաններով՝ ստեղծելով ազատազրկված անձանց ոչ պաշտոնական հիերարխիա՝ ազատազրկված անձանց դասերի կամ կաստաների բաժանելով և ազատազրկված անձանց ոչ պաշտոնական կանոնագրքի գոյությամբ: Ազատազրկված անձանինք սովորաբար բաժանվում են երեք դասի՝ վերին դասի, միջին դասի և ցածր դասի կամ «անձեռնմխելիներ», ովքեր վարկաբեկվում են, առանձնացվում են և գործի են դրվում ամոթալի աշխատանքների, ինչպես նաև հաճախ ենթարկվում են սպառնալիքների և բռնության։ Ցածր դասի ազատազրկված անձանց իրավիճակը կարելի է համարել անմարդկային կամ նվաստացուցիչ։
Վերջին 35 տարիների ընթացքում կատարած այցելությունների և խնդրի խորքային վերլուծության հիման վրա՝ Կոմիտեն հատուկ առաջարկություններ է անում այս երևույթը վերացնելու համար, մասնավորապես՝ բռնության և շահագործման ռիսկի տակ գտնվող խոցելի ազատազրկված անձանց պաշտպանելու և այդ հիերարխիաների առաջնորդներին քրեակատարողական հիմնարկում իրենց հանցավոր գործունեությունը կանխելու նպատակով: Այս համատեքստում կարևոր միջոցառում է մեծ կացարանների փուլային վերացումը, որոնք նպաստում են հանցավոր խմբերի կառուցվածքների զարգացմանը, պահպանմանը և համախմբվածությանը՝ մեծացնելով ահաբեկման և բռնության ռիսկը: Կոմիտեն նաև խորհուրդ է տալիս, համապատասխան կառավարություններին բարեփոխել իրենց քրեական օրենսդրության քաղաքականությունը և հատկացնել բավարար ներդրումներ քրեակատարողական և պրոբացիոն ծառայություններին։
