Back Մոլդովայի և Հայաստանի պրոբացիայի ծառայությունների կարողություններն ամրապնվել են բռնի վարքագիծ ունեցող իրավախախտների հետ աշխատանքի ոլորտում

Մոլդովայի և Հայաստանի պրոբացիայի ծառայությունների կարողություններն ամրապնվել են բռնի վարքագիծ ունեցող իրավախախտների հետ աշխատանքի ոլորտում

2025 թվականի հոկտեմբերի 22-ին կայացած իրավախախտների բռնի վարքագծի նվազեցմանն ուղղված նոր «Իրավախախտների վարքագծի ծրագրի» (ԻՎԾ) փորձնական իրականացման վերաբերյալ առաջին հաշվետու հանդիպումը, որին մասնակցեցին Մոլդովայի և Հայաստանի պրոբացիայի ծառայողները։ Վերջիններս հնարավորություն ստացան միմյանց հետ փոխանակել կուտակված փորձը և լավագույն գործելակերպերը՝ քաղած դասերի միջոցով ծրագիրը երկու երկրներում հետագայում հարմարեցնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Մոլդովայի Հանրապետության Պրոբացիայի ազգային տեսչությունը և Հայաստանի ​​Պրոբացիայի պետական ծառայությունն արդեն շուրջ մեկ տարի փորձնական ձևաչափով իրականացնում են այս նոր ծրագիրը և հաջողությամբ ավարտել են դրա մի քանի ամբողջական փուլեր՝ Մոլդովայում 151 և Հայաստանում 23 իրավախախտների համար։

Հանդիպման քննարկման մասի ավարտին պրոբացիայի երկու ծառայությունները հայտնեցին իրենց հանձնառությունը շարունակել համագործակցությունը և ձևավորել երկարաժամկետ գործընկերություն Մոլդովայի և Հայաստանի պրոբացիայի ծառայությունների միջև։

Փորձի փոխանակումը կազմակերպվել էր Մոլդովայում նոր ծրագրի համակարգային փորձարկման առաջին առաջընթացի և համախմբման միջոցառման շրջանակներում, որը տեղի ունեցավ 2025 թվականի հոկտեմբերի 20-22-ը՝ Քիշնևում, և որին հայ գործընկերները միացել էին առցանց։

Այս նախաձեռնությունը Եվրոպայի խորհրդի ավելի լայնածավալ նախաձեռնությունների մաս է, որոնք ուղղված են Մոլդովայի և Հայաստանի Հանրապետությունների պրոբացիայի ծառայությունների կարողությունների ամրապնդմանը։ Դրա շրջանակում կարևոր տեղ է տրվում վերասոցիալականացման միջամտությունների բազմազանեցմանը՝ հնարավորություն տալով առավել արդյունավետ արձագանքել միջին և բարձր ռիսկային իրավախախտների բազմաշերտ և բարդ կարիքներին։

Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Մոլդովայի Հանրապետության բանտային և պրոբացիայի համակարգերի, առողջապահական ծառայությունների մատուցման և փակ հաստատություններում հիվանդների բուժման հետագա ամրապնդում» և «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը» ծրագրերի հովանու ներքո, որոնք ֆինանսավորվում և իրականացվում են Եվրոպայի խորհրդի Մոլդովայի (2025-2028թթ․) և Հայաստանի (2023-2026թթ․) համար գործողությունների ծրագրերի միջոցով։

 

ՀԱՅԱՍՏԱՆ—ՄՈԼԴՈՎԱ 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 2025թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page