Back Նոր քոուչինգի և մենթորության մոտեցումն ուժեղացնում է ՀՀ պրոբացիայի ծառայությունը

Նոր քոուչինգի և մենթորության մոտեցումն ուժեղացնում է ՀՀ պրոբացիայի ծառայությունը

ՀՀ պրոբացիայի ծառայությունը զարգացնում է իր ներքին կարողությունները նոր գործընկերը գործընկերոջը քոուչինգի և մենթորության մոտեցմամբ, որը օգնում է ծառայության աշխատակիցներին զարգացնել մասնագիտական հմտություններ, ամրապնդել դիմակայունությունը և ավելի արդյունավետ կերպով կիրառել ապացույցների վրա հիմնված մեթոդները։

Ծրագիրը պիլոտավորվել է Երևանում և մարզերում 2025 թվականի սեպտեմբեր ամսից, ներգրավել է Պրոբացիայի ծառայության 81 աշխատակից և ցուցաբերել է հստակ արդյունավետություն առօրյա կիրառությունում։ Մասնակիցները զարգացրել են առանցքային կարողություններ, որոնց շարքում՝ հիմնական ուղղիչ հմտություններ, կոգնիտիվ-վարքային մոտեցումներ և արդյունավետ հաղորդակցման տեխնիկաներ՝ նպաստելով ավելի հետևողական և արդյունավետ պրոբացիայի աշխատանքին։

Ներքին փորձագիտական կարողությունների զարգացման նախաձեռնությունը հիմնական ձեռքբերումներից է, որով կապահովվի ծրագրի կայուն շարունակականությունը հետագայում։ 15 աշխատակիցներ ստացան իրենց գործընկերներին վերապատրաստող քոուչի, մենթորի և վերապատրաստողի վկայականներ՝ հիմք դնելով Պրոբացիայի ծառայությունում ծրագրի ավելի լայն կիրառությանը։  

Վկայականների հանձնումը կազմակերպվել էր 2026 թվականի ապրիլի 3–4-ին անցկացված երկօրյա ամփոփիչ վերապատրաստողների վերապատրաստումից հետո, որն օգնեց ամփոփել պիլոտավորման փուլի ընթացքում ձեռքբերած փորձառությունը, արձանագրել հիմնական քաղած դասերը և լավարկել ծրագիրը հետագա իրականացման համար։

Հաջողված պիլոտավորումից հետո քոուչինգի և մենթորության ծրագիրը կշարունակվի իրականացվել ՀՀ բոլոր գրասենյակներում՝ որպես Պրոբացիայի ծառայության աշխատակիցների վերապատրաստման բաղադրիչ։ Սույն նախաձեռնությունը հանդիսանում է կարևոր քայլ ավելի դիմակայուն, հմուտ և ինքնաապահովող Պրոբացիայի ծառայություն ունենալուն Հայաստանում։

Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը» ծրագրի աջակցությամբ, որը ֆինանսավորվում և իրականացվում է Հայաստանի համար 2023-2026թթ գործողությունների ծրագրի միջոցով։

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 3-4 ԱՊՐԻԼԻ, 2026թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page