Back Զինված ուժերին առնչվող Եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարման խթանում

Միջգերատեսչական աշխատաժողով՝ Հայաստանի պետական կառույցների մասնակցությամբ․ Մուրադյանն ընդդեմ Հայաստանի խումբ գործեր․ Հայաստանի զինված ուժերում ինքնասպանության նախականխում և արդյունավետ քննություն
Զինված ուժերին առնչվող Եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարման խթանում

Զինված ուժերում մարդու իրավունքների իրացման համար պատասխանատու հայաստանյան պետական մարմինների ներկայացուցիչներն ամրապնդեցին իրենց գիտելիքները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջներն առավել արդյունավետ կատարելու և Նախարարների կոմիտեի սահմանած ընդհանուր բնույթի միջոցառումները կյանքի կոչելու համար։

Աշխատաժողովը նվիրված էր Հայաստանի զինված ուժերում ոչ մարտական իրավիճակում ​​մահացության դեպքերին առնչվող Մուրադյան խմբի գործերի վերաբերյալ Եվրոպական դատարանի վճիռների կատարմանը։ Միջոցառման առանցքում էին զինծառայողների ինքնասպանությունների վաղ հայտնաբերման ու նախականխման հարցերը։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն ընդգծեց, որ Հայաստանի դեմ ՄԻԵԴ վճիռների սպառիչ կատարումը կլինի ոչ միայն պետության՝ որպես անդամ երկրի միջազգային պարտավորությունների կատարում, այլև էապես կբարելավի մարդու իրավունքների վիճակը հայկական բանակում։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորեց զինված ուժերում ինքնասպանությունների և ինքնավնասումների նախականխմանն ուղղված համապարփակ ռազմավարության մշակումը՝ զուգահեռաբար զարգացնելով զինվորական հոգեբանների և զինվորական իրավաբանների կարողությունները։

Եվրոպայի խորհրդի Համաոլորտային մարտահրավերների և բազմակողմ ծրագրերի վարչության ղեկավար Տիգրան Կարապետյանն ընդգծեց մինչ այժմ Եվրոպայի խորհրդի՝ զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների հիմնա​​պատճառները չեզոքացնելուն ուղղված ջանքերը, և վերահաստատեց կազմակերպության հանձնառությունը՝ հետագա աջակցություն ցուցաբերելու Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների երաշխիքների ամրապնդմանը:

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ներկայացուցիչներն անդրադարձան Դատարանի վճիռների կատարման վիճակին՝ ընդգծելով Նախարարների կոմիտեի վերջին առաջարկությունները։ Իսկ պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչները ներկայացրին բանակում ինքնասպանությունների և ինքնավնասումների նախականխման մեխանիզմների ամրապնդման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները։ Մասնակիցները ներկայացրին իրենց կառույցների տեսակետը՝ կապված զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանության հետ։

Աշխատաժողովն առաջընթաց քայլ էր՝ զինվորական անձնակազմի կյանքի իրավունքի ավելի լավ պաշտպանության մեխանիզմների հետագա կատարելագործման ուղղությամբ:

Եվրոպայի խորհուրդը հավատարիմ է մարդու իրավունքների իրացմանը Հայաստանի զինված ուժերում՝ որպես համագործակցության և Հայաստանի համար 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի մաս:

Աշխատաժողովը կազմակերպվել էր Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի ներքո իրականացվող՝ «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում։

 

 

 

 

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

 Սկիզբ՝ 01 հունվարի 2023թ․

 Տևողություն՝ 24 ամիս

 Ֆինանսավորում՝ 600 000 եվրո, Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023–2026 թվականների ծրագրին աջակցող դոնորներ

Գործընկերներ՝ Պաշտպանության նախարարություն, Արդարադատության նախարարություն, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, Արդարադատության ակադեմիա, Պաշտպանության նախարարության Մարշալ Ա․Խանփերյանցի անվան ռազմական ավիացիայի համալսարան, Պաշտպանության նախարարության Վ․Սարգսյանի անվան ռազմական համալսարան, Ռազմական ոստիկանություն, Վճռաբեկ դատարան։

Ծրագրի արդյունքը՝ ապահովել զինված ուժերում մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանություն, ամրապնդել զինծառայողների սոցիալական իրավունքները, կանանց դերը զինված ուժերում։

Ծրագրի արդյունքները․

  • կատարելագործել զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների նախականխմանը և դրանց արձագանքմանը վերաբերող իրավակարգավորումները և կառուցակարգերը՝ մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին համապատասխան,
  • զինված ուժերի անձնակազմի կողմի իրականացնել մարդու իրավունքների քաղաքականություն, Եվրոպայի խորհրդի սկզբունքներին և առաջարկություններին համապատասխան՝ հատուկ ուշադրություն դարձնելով զինվորական անձնակազմի, այդ թվում՝ կանանց և վետերանների սոցիալական պաշտպանության և առողջապահական իրավունքներին առնչվող հարցերին։

Ծրագրի նպատակներն էին․

  • Պաշտպանության նախարարությունը, Արդարադատության նախարարությունը, Մարդու իրավունքների պաշտպանը, իրավապահ մարմինները և դատարանները, Եվրոպայի խորհրդի փորձագետների հետ համատեղ, վերանայել են համապատասխան քաղաքականությունները, օրենսդրական և այլ իրավակարգավորումները՝ ա) ապահովելու զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների նախականխումը և դրանց արդյունավետ քննությունը, և բ) կատարելագործելու ներքին համակարգերը բանակում մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները հայտնաբերելու, արձանագրելու և կանխելու նպատակով,
  • Պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումները կատարելագործել են մասնագիտական գիտելիքները՝ վերանայելու կամ մշակելու ներքին կարգավորող փաստաթղթերն ու ընթացակարգերը՝ ապահովելու գենդերային հավասարության, առողջապահական և սոցիալական երաշխիքների արդյունավետ իրագործումը զինծառայողների առօրյա կյանքում,
  • Զինված ուժերի անձնակազմը, իրավապահ մարմինները և դատարանները, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ամրապնդել են իրենց գիտելիքներն ու հմտությունները՝ իրենց գործառույթներն իրականացնելիս մարդու իրավունքների եվրոպական չափանիշները կիրառելու միջոցով բանակում մարդու իրավունքների խախտումների հետ կապված խնդիրներն արդյունավետորեն լուծելու համար,
  • Ամրապնդվել են զինված ուժերում կանանց ներգրավման համար պատասխանատու ստորաբաժանումների մասնագիտական և գործառնական կարողությունները,
  • Զինված ուժերում քաղաքականություն մշակողները և համապատասխան այլ դերակատարները զինված ուժերում, ռազմական կրթության, հետազոտությունների և իրազեկության բարձրացմանն ուղղված աշխատանքներում ներդնում և կիրառում են ԵԽ չափանիշներին համապատասխան իրավունքահեն մոտեցում։
Փաստաթղթեր

 

 

Մոնիթորինգ

Մոնիթորինգը Հայաստանում

HELP ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ