Back Այլընտրանքային ծառայությունը Հայաստանում. համոզմունքի հիմքով զինծառայությունից հրաժարվող անձանց մարդու իրավունքների վիճակի հետագա բարելավման ուղիները

Այլընտրանքային ծառայությունը Հայաստանում. համոզմունքի հիմքով զինծառայությունից հրաժարվող անձանց մարդու իրավունքների վիճակի հետագա բարելավման ուղիները

Եվրոպայի խորհուրդը կարևոր դեր է խաղում համոզմունքի հիմքով զինծառայությունից հրաժարվող անձանց մարդու իրավունքների կայացման և լավարկման գործում՝ ապահովելով, որ իր անդամ երկրները համապատասխանեցնեն իրենց իրավակարգավորումները մարդու իրավունքների միջազգային չափանիշներին:

Հայաստանի պետական մարմինների, միջազգային գործընկերների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները հավաքվեցին Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված կլոր սեղան քննարկման ընթացքում և փոխանակեցին գիտելիքներ և փորձ՝ կատարելագործելու Հայաստանում համոզմունքի հիմքով զինծառայությունից հրաժարվող անձանց մարդու իրավունքները կարգավորող իրավական դաշտը և պրակտիկան։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն ընդգծեց, որ պետական ​​մարմինների, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների համատեղ ջանքերը կերաշխավորեն, որ
Հայաստանում և դրա սահմաններից դուրս համոզմունքի հիմքով զինծառայությունից հրաժարվող անձանց մարդու իրավունքները պաշտպանվեն, և նրանք կարողանան ապրել իրենց համոզմունքների համաձայն՝ զերծ հետապնդման վախից կամ խտրական վերաբերմունքից։ «Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել իր իրավական դաշտը Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխանեցնելու հարցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Բայաթյանն ընդդեմ Հայաստանի վճիռից հետո։ Այս հիմնարար գործը ազդեցիկ ուղերձ է հղել ոչ միայն Հայաստանին, այլև՝ անդամ բոլոր երկրներին, որ համոզմունքի հիմքով զինծառայությունից հրաժարվող անձանց մարդու իրավունքները չհարգելը հակասում է Եվրոպայի խորհրդի իրավական չափանիշներին»:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շեշտադրեց, որ թեև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործերը զգալի դրական ազդեցություն են ունեցել համոզմունքի հիմքով զինծառայությունից հրաժարվող անձանց մարդու իրավունքների վիճակի վրա, այն դեռևս ամբողջությամբ չի համապատասխանում միջազային չափանիշներին։ Թե՛ այլընտրանքային ծառայության անցնելուն նախորդող գործընթացը և թե՛ ինքնին ծառայության իրականացումը պետք է լինեն մանրազնին ուսումնասիրության ներքո՝ բացառելու համար մարդու իրավունքների որևէ խախտում։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն անդրադարձավ համոզմունքի հիմքով զինծառայությունից հրաժարվող անձանց մարդու իրավունքներին առնչվող հիմնական մարտահրավերներին և հնարավոր լուծումներին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ներկայացրին այս ոլորտում բարեփոխումների վերաբերյալ իրենց տեսակետը։ Միջազգային փորձագետը ուրվագծեց Եվրոպայի խորհրդի չափանիշները, միջազգային-իրավական այլ կարգավորումներ և այլ երկրների լավագույն փորձը: Առավելապես քննարկվեցին այլընտրանքային ծառայողների մարդու իրավունքների երաշխիքների բարելավման ուղիներն ու մոտեցումները։

Որպես եզրափակում՝ մասնակիցները պայմանավորվեցին գործադրել հնարավոր միջոցները, որոնք կնպաստեն զինվորական ծառայության համատեքստում մտքի, խղճի և կրոնի ազատության առավել արդյունավետ պաշտպանությանը։

Քննարկումը կազմակերպվեց Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի ներքո իրականացվող՝ «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում։

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

 Սկիզբ՝ 01 հունվարի 2023թ․

 Տևողություն՝ 24 ամիս

 Ֆինանսավորում՝ 600 000 եվրո, Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023–2026 թվականների ծրագրին աջակցող դոնորներ

Գործընկերներ՝ Պաշտպանության նախարարություն, Արդարադատության նախարարություն, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, Արդարադատության ակադեմիա, Պաշտպանության նախարարության Մարշալ Ա․Խանփերյանցի անվան ռազմական ավիացիայի համալսարան, Պաշտպանության նախարարության Վ․Սարգսյանի անվան ռազմական համալսարան, Ռազմական ոստիկանություն, Վճռաբեկ դատարան։

Ծրագրի արդյունքը՝ ապահովել զինված ուժերում մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանություն, ամրապնդել զինծառայողների սոցիալական իրավունքները, կանանց դերը զինված ուժերում։

Ծրագրի արդյունքները․

  • կատարելագործել զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների նախականխմանը և դրանց արձագանքմանը վերաբերող իրավակարգավորումները և կառուցակարգերը՝ մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին համապատասխան,
  • զինված ուժերի անձնակազմի կողմի իրականացնել մարդու իրավունքների քաղաքականություն, Եվրոպայի խորհրդի սկզբունքներին և առաջարկություններին համապատասխան՝ հատուկ ուշադրություն դարձնելով զինվորական անձնակազմի, այդ թվում՝ կանանց և վետերանների սոցիալական պաշտպանության և առողջապահական իրավունքներին առնչվող հարցերին։

Ծրագրի նպատակներն էին․

  • Պաշտպանության նախարարությունը, Արդարադատության նախարարությունը, Մարդու իրավունքների պաշտպանը, իրավապահ մարմինները և դատարանները, Եվրոպայի խորհրդի փորձագետների հետ համատեղ, վերանայել են համապատասխան քաղաքականությունները, օրենսդրական և այլ իրավակարգավորումները՝ ա) ապահովելու զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների նախականխումը և դրանց արդյունավետ քննությունը, և բ) կատարելագործելու ներքին համակարգերը բանակում մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները հայտնաբերելու, արձանագրելու և կանխելու նպատակով,
  • Պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումները կատարելագործել են մասնագիտական գիտելիքները՝ վերանայելու կամ մշակելու ներքին կարգավորող փաստաթղթերն ու ընթացակարգերը՝ ապահովելու գենդերային հավասարության, առողջապահական և սոցիալական երաշխիքների արդյունավետ իրագործումը զինծառայողների առօրյա կյանքում,
  • Զինված ուժերի անձնակազմը, իրավապահ մարմինները և դատարանները, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ամրապնդել են իրենց գիտելիքներն ու հմտությունները՝ իրենց գործառույթներն իրականացնելիս մարդու իրավունքների եվրոպական չափանիշները կիրառելու միջոցով բանակում մարդու իրավունքների խախտումների հետ կապված խնդիրներն արդյունավետորեն լուծելու համար,
  • Ամրապնդվել են զինված ուժերում կանանց ներգրավման համար պատասխանատու ստորաբաժանումների մասնագիտական և գործառնական կարողությունները,
  • Զինված ուժերում քաղաքականություն մշակողները և համապատասխան այլ դերակատարները զինված ուժերում, ռազմական կրթության, հետազոտությունների և իրազեկության բարձրացմանն ուղղված աշխատանքներում ներդնում և կիրառում են ԵԽ չափանիշներին համապատասխան իրավունքահեն մոտեցում։
Փաստաթղթեր

 

 

Մոնիթորինգ

Մոնիթորինգը Հայաստանում

HELP ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ