Back Կենսապահովման ճգնաժամի ժամանակ անհրաժեշտ է սոցիալական իրավունքների ավելի ուժեղ պաշտպանություն, ընգծել է Սոցիալական իրավունքների Եվրոպական կոմիտեն իր տարեկան զեկույցում

Հիմնական առաջարկությունների թվում են նվազագույն աշխատավարձի բարձրացումը և առաջին անհրաժեշտության սննդամթերքի գների սահմանափակումները։
Կենսապահովման ճգնաժամի ժամանակ անհրաժեշտ է սոցիալական իրավունքների ավելի ուժեղ պաշտպանություն, ընգծել է Սոցիալական իրավունքների Եվրոպական կոմիտեն իր տարեկան զեկույցում

Եվրոպայի խորհրդի Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն (ՍԻԵԿ) իր վերջերս հրապարակված 2024 թվականի Գործունեության զեկույցում կոչ է արել եվրոպական իշխանություններին ապահովել, որ մաքուր նվազագույն աշխատավարձը կազմի մաքուր միջին աշխատավարձի առնվազն 60%-ը, սահմանել առաջին անհրաժեշտության սննդամթերքի գների առավելագույն սահմանաչափեր և տրամադրել ավելի նպատակային աջակցություն, ապահովել մատչելի էներգիայի կայուն հասանելիություն, լուծել բնակարանների մատչելիության և անօթևանության ռիսկերը՝ վարձավճարների սահմանափակումների, բնակարանային նպաստների բարձրացման և սոցիալական բնակարանաշինության ընդլայնման միջոցով, երաշխավորել սոցիալական ապահովության համընթաց լինելը գնաճին։

Առաջարկությունները հատուկ ընդգծում են այն փաստը, թե ինչպես են եվրոպական երկրները արձագանքել կենսապահոմվան թանկացման ճգնաժամին։ Զեկույցում նշվում է, որ 2024 թվականին Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն իրականացրել է կենսապահոմվան թանկացման ճգնաժամին ուղղված միջոցառումների համապարփակ ուսումնասիրություն՝ հիմնվելով 41 անդամ երկրների զեկույցների, սոցիալական գործընկերների, քաղաքացիական հասարակական կազմակերպությունների և մարդու իրավունքների ազգային հաստատությունների կողմից ներկայացրած տվյալների վրա։ Արդյունքները ցույց են տվել, որ 2023 թվականին սննդամթերքի գները աճել են աշխատավարձերից ավելի քան յոթ անգամ արագ՝ հատկապես ծանր հարված հասցնելով ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին։ Թեև 2024թ-ին գնաճի տեմպերը մեղմվել են, սակայն կենսապահովման ծախսերը շարունակում էին մնալ բարձր՝ ընդգծելով աշխատավարձերի պաշտպանության, բնակարանային ապահովման և սոցիալական աջակցության ոլորտներում առկա լուրջ բացերը։

Զեկույցը անդրադարձ է կատարում նաև կոլեկտիվ բողոքների ընթացակարգի շրջանակներում տեղի ունեցող զարգացումներին և Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի (ՍԻԵԿ) համագործակցությանը` Եվրոպայի խորհրդի այլ մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ: 2024 թվականի ընթացքում ՍԻԵԿ-ի կողմից ընդունվել է ընդհանուր առմամբ 12 որոշում բովանդակության և 12 որոշում ընդունման վերաբերյալ: Տասը նոր կոլեկտիվ բողոքներ՝ ներկայացված ազգային արհմիությունների, միջազգային ՀԿ-ների և գործատուների կազմակերպությունների կողմից գրանցվել են վեց անդամ երկրների դեմ՝ Իսպանիա (4), Իտալիա (2), Բելգիա (1), Ֆրանսիա (1), Հունաստան (1) և Նորվեգիա (1):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Մարդու իրավունքների հանձնակատարի, մարդու իրավունքների ազգային հաստատությունների, հավասարության հարցերով զբաղվող կառուցների և ազգային իշխանությունների հետ խորհրդակցություններից բացի 2024 թվականը նշանավորվեց Եվրոպական սոցիալական խարտիային ուղղված համաժողովով, որը տեղի ունեցավ Վիլնյուսում՝ Եվրոպայի խորհրդում Լիտվայի նախագահության ընթացքում: Համաժողովը միավորեց նախարարներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, Եվրոպայի խորհրդի ղեկավարներին, միջազգային կազմակերպություններին, սոցիալական գործընկերներին և քաղաքացիական հասարակությանը: Այն նպաստեց Վիլնյուսի հռչակագրի ընդունմանը, որը վերահաստատեց մարդու իրավունքների անբաժանելիությունը և կոչ արեց ամբողջ Եվրոպայում ստեղծել ավելի ամուր սոցիալական իրավունքների շրջանակ: Համաժողովը առաջարկեց նաև նոր պարտավորություններ անդամ պետությունների համար, այդ թվում՝ Իսլանդիայի կողմից վերանայված Խարտիայի վավերացումը, Անդորրայի, Իռլանդիայի և Մոլդովայի կողմից լրացուցիչ դրույթների ընդունումը, ինչպես նաև Հայաստանի կողմից պարտավորությունների ընդլայնման խոստումը։

Երկրորդ համաժողովը նախատեսվում է անցկացնել 2026 թվականի մարտին Քիշնևում՝ Մոլդովայի նախագահության ներքո:


 Ամբողջ զեկույցը

 Եվրոպական սոցիալական խարտիա

 Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտե

Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն (ՍԻԵԿ) ՍՏՐԱՍԲՈՒՐԳ 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, 2025թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page