Back Հայաստան․ 3-րդ Ազգային Զեկույցը Եվրոպական Սոցիալական Խարտիայի Չընդունված դրույթների վերաբերյալ

Հայաստան․ 3-րդ Ազգային Զեկույցը Եվրոպական Սոցիալական Խարտիայի Չընդունված դրույթների վերաբերյալ

Հայաստանը ներկայացրել է իր 3-րդ Ազգային Զեկույցը Եվրոպական Սոցիալական Խարտիայի Չընդունված դրույթների վերաբերյալ, համաձայն Խարտիայի Հոդված 22-ով սահմանված պահանջի։  

Զեկույցն ընդգրկում է Հոդվածներ 9 – Մասնագիտական ուղղորդման իրավունք, 10 – Մասնագիտական ուսուցման իրավունք, 15.1 – Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, 23 – Տարեցների սոցիալական պաշտպանության իրավունքները և 31 – Բնակարանային ապահովման իրավունքը:

Չընդունված դրույթների վերաբերյալ ընթացակարգի համաձայն՝ Եվրոպական սոցիալական խարտիայի անդամ պետությունները պարտավոր են վավերացման օրվանից սկսած՝ յուրաքանչյուր հինգ տարին մեկ ներկայացնել Զեկույց չընդունված դրույթների վերաբերյալ, իսկ Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն ուսումնասիրում է շահագրգիռ պետությունների կողմից տրամադրված տեղեկատվությունը: Այս պահանջի նպատակն է խրախուսել Խարտիայի անդամ պետություններին աստիճանաբար ընդունելու Խարտիայի բոլոր դրույթները, ինչը բխում է Խարտիայի ոգուց:

2022 թվականի սեպտեմբերին Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն որոշում ընդունեց ամրապնդել Չընդունված դրույթների վերաբերյալ հարմարեցված ընթացակարգի կիրառումը բոլոր անդամ պետությունների համար:

Հայաստանի կողմից ներկայացված Զեկույցը կուսումնասիրվի Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի կողմից 2024-2025 թվականների ընթացքում։

 

3-րդ Ազգային Զեկույցը Եվրոպական Սոցիալական Խարտիայի Չընդունված դրույթների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆ - ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page