Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն Նյու Յորք է ժամանել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին նվիրված շաբաթվա շրջանակներում։ Նա մասնակցեց Կանանց հարցերին նվիրված Չորրորդ համաշխարհային կոնֆերանսի երեսնամյակի բարձրաստիճան համաժողովին՝ ներկայացնելով Եվրոպայի խորհուրդը՝ համաշխարհային բազմակողմանի կառուցակարգում առանցքային դեր ունեցող կազմակերպություն։
Գլխավոր քարտուղարն ընդգծեց, որ Եվրոպայի խորհրդի արժեքները՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը, հիմք են առաջընթացի համար կանանց և աղջիկների կյանքում։
«Այսօր ծնված աղջիկը գուցե երբեք չտեսնի գենդերային հավասարություն՝ ոչ էլ նրա դուստրը։ Պեկինի համաժողովից երեսուն տարի անց մենք դեռևս ավելի քան հարյոր քսան տարի հեռու ենք այդ նպատակից։ Կանանց ու աղջիկների համար սա պարզապես թիվ չէ, այլ մի աշխարհ, որտեղ երեք կանանցից մեկը ենթարկվում է զուգընկերոջ կողմից բռնության, իսկ վեցից մեկը՝ սեռական բռնության։ Աշխարհ, որտեղ անվտանգությունն ու արժանապատվությունը դեռ անհասանելի են շատերի համար»։
Բռնությունը ստեղծում է անհավասարության արատավոր շղթա՝ սերունդ առ սերունդ։
Եվրոպայի խորհուրդը կարևոր առաջընթաց է ապահովել, որի կիզակետում է Ստամբուլի կոնվենցիան՝ իրավաբանորեն պարտադիր միջազգային ստանդարտը, ուղղված կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերի կանխարգելմանը և վերացմանը։ Ձևավորված լինելով Պեկինի գործողությունների հարթակի և մեր օրերի միջև ընկած ժամանակահատվածում՝ այն արդեն կերտել է օրենսդրական դրույթներ, ընդլայնել աջակցման ծառայություններ ու ամրապնդել մասնագիտական պատրաստվածություն։ Կոնվենցիան անդրադառնում է հարթակի մի քանի առանցքային ոլորտներին՝ բռնություն, քաղաքական մասնակցություն, մեդիա և առողջություն։
Սակայն բռնության ձևերը շարունակաբար զարգանում են։
Առցանց բռնությունը, ապատեղեկատվությունը և «դիփֆեյքերը» կանանց դուրս են մղում հանրային դաշտից, քաղաքականությունից և իշխանությունից և արհեստական բանականությունը կարող է խորացնել վնասը կամ օգնել այն կանխել։
Ահա թե ինչու Եվրոպայի խորհուրդը մշակում է նոր ստանդարտներ․ տեխնոլոգիաներով պայմանավորված բռնության դեմ պայքարի ուղղությամբ՝ ապահովելով պատասխանատվություն թե՛ արարքը կատարած անձանց, թե՛ առցանց հարթակների կողմից, ինչպես նաև արհեստական բանականության և գենդերային հավասարության համատեքստում՝ կանխելու կողմնակալությունն ու խտրականությունը։
Պատվավոր հյուրեր, Եվրոպայի խորհուրդը երբեք քարտեզի վրա նշագծված անդամակցած պետությունների քանակի մասին չի եղել, այն այն արժեքների մասին, որոնք մենք կիսում ենք՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը՝ տղամարդկանց և կանանց համար հավասարապես։ Եվ դա ոչ թե խոստում է հաջորդ դարի համար, այլ կոչ է գործելու՝ այստեղ և հիմա։ Եվրոպայում և դրանից դուրս»։
Գլխավոր քարտուղարի ելույթը վերահաստատեց ՄԱԿ-ի հետ Եվրոպայի խորհրդի երկարամյա համագործակցությունը, որը կազմակերպությունը բնութագրում է որպես «համակողմանի գործընկերություն»՝ սկիզբ առած երկու կառույցների հիմնադրումից ի վեր։
Ալեն Բերսեի այցը ընդգծեց, թե որքան կարևոր է Եվրոպայի խորհրդի ստանդարտներ ստեղծող դերը և արժեքները գլոբալ ժողովրդավարական անվտանգության ապահովման համար։
Գլխավոր քարտուղարը շարունակելու է խթանել խաղաղության հիմքերը Նյու Յորքում նախատեսված մի շարք հանդիպումների և միջոցառումների ընթացքում՝ մասնակցելով բարձրաստիճան մի շարք քննարկումների, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Ուկրաինայի երեխաների վերաբերյալ, ինչպես նաև ծայրահեղականության դեմ պայքարի թեմայով՝ Բրազիլիայի և Չիլիի նախագահների ու Իսպանիայի վարչապետի հետ։ Գլխավոր քարտուղարը նաև երկկողմ հանդիպումներ կունենա մի շարք պետությունների ղեկավարների, բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Եվրոպայի խորհուրդը և Միացյալ ազգերի կազմակերպությունը
