Back «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի հաջորդ վեց ամիսների նպատակները՝ աջակցություն ՏԻՄ ոլորտի համապարփակ բարեփոխումներին և համայնքների դիմակայունության բարձրացմանը

«Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի հաջորդ վեց ամիսների նպատակները՝ աջակցություն ՏԻՄ ոլորտի համապարփակ բարեփոխումներին և համայնքների դիմակայունության բարձրացմանը

Նոյեմբերի 9-ին Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում – 2-րդ փուլ» ծրագիրն անցկացրեց իր Ղեկավար կոմիտեի երկրորդ նիստը:

Եվրոպայի խորհրդի Մարդկային արժանապատվության, հավասարության և կառավարման հարցերով տնօրեն տիկին Կլաուդիա Լուչիանին հիշեցրեց Եվրոպայի խորհրդի աջակցությունը Հայաստանին՝ Ղարաբաղը լքած հայերի հրատապ կարիքները հոգալու համար, ինչպես նաև կազմակերպության ընդհանուր աջակցությունը ՏԻՄ ոլորտի նոր իրավական դաշտի ձևավորմանը՝ Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ պարոն Վաչե Տերտերյանը շնորհակալություն հայտնեց Եվրոպայի խորհրդին Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար՝ նշելով Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի և Մարդու իրավունքների հանձնակատարի վերջին այցերը: Նա ընդգծեց, որ վերջին բարեփոխումները տեղի են ունեցել Եվրոպայի խորհրդի աջակցությամբ, և նշեց վերջերս ընդունված Ապակենտրոնացման հայեցակարգի փաստաթուղթը։

Աջակցելով Հայաստանին հետագա ապակենտրոնացման ճանապարհին, «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում – 2-րդ փուլ» ծրագրի հաջորդ վեց ամիսների համար նախատեսված հիմնական նպատակները հետևալն են. (ա) առաջարկվող նոր օրենքի նախագծի նախապատրաստական աշխատանքների շարունակությունը, ներառյալ Աշխատաժողովի շրջանակում ֆիսկալ ապակենտրոնացման նոր դրույթները գործընկերների հետ քննարկելը, (բ) դիմակայունության ռազմավարությունների (ReBus) մշակումը առաջնագծի համայնքների համար և համապատասխան մարզերում ապաստանած Ղարաբաղի հայերի ամենաանհրաժեշտ կարիքներին արդյունավետ արձագանքմանը օժանդակելը, և (գ) տեղական մակարդակում կարողությունների զարգացումը՝ ներառյալ Անդրսահմանային համագործակցության առաջնորդության ակադեմիայի ծրագիրը։

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և համայնքների ներկայացուցիչները նշեցին փախստականների անմիջական խնդիրներին ոչ միայն կարճաժամկետ լուծումներ տալու, այլ նաև Ղարաբաղի հայերի մասնագիտական զարգացման և տեղական տնտեսությանը ինտեգրելու հնարավորություններ տալու մարտահրավերները:

Հանդիպումը կազմակերպվել է «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում – 2-րդ փուլ» ծրագրի համատեքստում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների ծրագրի շրջանակում՝ Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 14/11/2023
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Սկիզբ՝ 2022թ. դեկտեմբեր

Տևողություն՝ 37 ամիս

Բյուջե՝ 1 100 000 Եվրո

Դոնոր՝ Ավստրիական զարգացման համագործակցություն

Գործընկերներ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, տեղական ինքնակառավարման մարմիններ, ՏԻՄ ներկայացնող միավորումներ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ

Կոնտակտային անձ՝ Անի Դալլաքյան, ծրագրի ղեկավար

«Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում – Փուլ 2» ծրագրի նպատակն է աջակցել տեղական ինքնակառավարման համար եվրոպական չափանիշներին համապատասխան վերանայված օրենսդրության ընդունմանը՝ արտացոլելու Հայաստանի նոր վարչատարածքային քարտեզը, և զարգացնել նոր խոշորացված համայնքների տեղական իշխանությունների կարողությունները՝ ապահովելու, որ նրանք կարողանան ստանձնել նոր պարտականություններ և իրավասությունները։ Այն նաև նպատակ ունի էլ ավելի բարձրացնելու լավ կառավարման սկզբունքների մասին իրազեկվածության աստիճանը և խթանելու անդրսահմանային համագործակցությունը, միջհամայնքային համագործակցությունը և տնտեսական զարգացումը տեղական մակարդակում:

Այս ծրագրի շնորհիվ Հայաստանի քաղաքացիները կշահեն տեղական մակարդակում ավելի ներառական, արդյունավետ և ամուր ինստիտուցիոնալ կառույցներից, որոնք ի վիճակի են բարելավել հանրային ծառայությունները և նպաստել կայուն տնտեսական զարգացմանը՝ բարելավված օրենսդրական դաշտի արդյունքում:

Ակնկալվում է, որ Ծրագրի արդյունքում`

  • Կապահովվի համայնքների և քաղաքացիական հասարակության ակտիվ և բովանդակային մասնակցությունը քաղաքականության մշակման և տեղական կառավարման գործընթացներում:
  • Կընդունվի տեղական տնտեսական զարգացման ներառական քաղաքականություն՝ ֆինանսական ապակենտրոնացմանն աջակցելու և տեղական մակարդակում ֆիսկալ ինքնավարության բարձրացման համար:
  • Կընդունվի վերանայված «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը և համապատասխան սահմանադրական փոփոխությունները՝ շահագրգիռ կողմերի մեկնաբանությունների լույսի ներքո և եվրոպական չափանիշներին համապատասխան:
  • Կբարելավվի հանրային ծառայությունների մատուցման որակը և հասանելիությունը տեղական մակարդակում։ Այն կաջակցի ռեսուրսների հավասար հասանելիությանը կանանց, երիտասարդների և խոցելի խմբերի համար:
  • Մեկնարկային դրամաշնորհները կաջակցեն միջհամայնքային համագործակցության (ՄՀՀ) տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների մշակմանը և միջհամայնքային համագործակցության ծրագրերի իրականացմանը՝ համատեղ ծառայությունների մատուցմանն աջակցելու նպատակով:
  • Անդրսահմանային համագործակցության (ԱՍՀ) մեկնարկային դրամաշնորհները կաջակցեն անդրսահմանային տնտեսական զարգացման նախաձեռնությունների ստեղծմանը:
  • Կստեղծվի ՄՀՀ, ԱՍՀ և տնտեսական զարգացման ոլորտում փորձի և լավագույն գործելակերպի փոխանակման հարթակ համայնքների միջև՝ միմյանց միջև փորձի փոխանակումը հեշտացնելու համար: