ԵԽ/ԵՄ համատեղ ծրագիր` «Փաստաբանների կարողությունների ամրապնդումը` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (ՎԵՍԽ) ներպետական կիրառման նպատակով»

Ժամանակահատվածը` 2013թ. հունվար, ավարտը` 2015 թ. հունիսի 30
Տևողությունը`30ամիս
Բյուջեն` 2 015 000 եվրո` 6 երկրի համար
Դոնորը` Եվրոպայի խորհուրդ և Եվրոպական միություն
Գործընկերները` Փաստաբանների պալատ, Փաստաբանական դպրոց և
քաղաքացիական հասարակություն
 

Համատեղ ծրագիրը տարածաշրջանային նախաձեռնություն էր, որը ներառում էր 6 երկիր` Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա, Ռուսաստանի Դաշնություն և Ուկրաինա: Ծրագրի խնդիրներն էին. ա) բարելավել մարդու իրավունքների պաշտպանության գործում ներպետական կարողությունները` ամրապնդելով ՄԻԵԿ և ՎԵՍԽ վերաբերյալ գիտելիքներն ու հմտությունները; բ) համագործակից երկրներում փաստաբաններին և մարդու իրավունքների պաշտպաններին օժտել համապատասխան  կարողություններով` ներպետական դատարաններ և Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացված, պատշաճ հիմնավորված բողոքները ՄԻԵԿ և ՎԵՍԽ հիման վրա վարելու և գ) խուսափել ակնհայտ անհիմն կամ անըդնունելի բողոքները ՄԻԵԴ ներկայացնելուց:

Ծրագրի հիմնական նվաճումներն են`

  • Կազմակերպվել են 12-օրյա դասընթացներ դասընթացավարների համար (ԴԴհ)` փաստաբանների պալատից և մարդու իրավունքների ոլորտում գործող ՀԿ-ից ընտրված դասընթացավարների և ՄԻԵԿ փաստաբանների համար.

ա) ստեղծվել է 30 փաստաբաններից և մարդու իրավունքների պաշտպաններից գործող մի խումբ;

բ) ԴԴհ մոդուլները հասանելի են ԵԽ HELP հարթակում որպես առանձին դասընթաց:

  • Կազմակերպվել են 23 հաջորդական սեմինարներ հակախտրականության ոլորտում տարբեր թեմաների շուրջ.

ա) մոտ 780 փաստաբաններ և մարդու իրավունքների պաշտպաններ մասնակցել են դասընթացներին;

բ) մշակվել և փաստաբանների պալատի կողմից ճանաչվել է որպես շարունակական իրավաբանական վերապատրաստման համար ժամեր լրացնող 10 դասընթաց: 

  • Կազմակերպվել է 7 թեմատիկ գործնական սեմինար Երևանում փաստաբանների և մարդու իրավունքների ոլորտում գործող ՀԿ-րի համար.

ա) մոտ 300 փաստաբաններ և մարդու իրավունքների պաշտպաններ մասնակցել են դասընթացներին;

բ) մշակվել է և փաստաբանների պալատի կողմից ճանաչվել է որպես շարունակական իրավաբանական վերապատրաստման համար ժամեր լրացնող 7 դասընթաց:

  • Հայերեն լեզվով ձեռնարկ եվրոպական նախադեպային իրավունքի վերաբերյալ: (տես Ձեռնարկը)
  • Հայերեն լեզվով ձեռնարկ խտրականության գործերով տեղական իրավական պաշտպանության եղանակները օգտագործելու մասին: (տես Ձեռնարկը)
  • Ներպետական դատարաններ ներկայացված դեպքերի վերաբերյալ փաստարկների վերլուծություն: (տես Վերլուծությունը)
  • Հայերեն թարգմանված ԵԽ HELP հարթակում առցանց դասընթաց հակախտրականության վերաբերյալ` հատուկ մշակված գործընկեր երկների համար:
  • Հայերեն լեզվով հասանելի HELP հարթակում առցանց դասընթաց ՄԻԵԿ ներածության վերաբերյալ: