Երեխաների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում
«Երեխաների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագիրը Հայաստանում փախստականների ներհոսքին արձագանքման համալիր փաթեթի մաս է, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ ծրագրի շրջանակում։ Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի իշխանություններին՝ միջազգային և Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան երեխաների պաշտպանության համակարգի դիմակայունությունն ու կարողությունները հզորացնելու նրանց ջանքերում։
Ծրագրի հիմնական բաղադրիչներն են՝ 1) առանց ուղեկցողի և ընտանիքից անջատված երեխաների պաշտպանություն հետկոնֆլիկտային համատեքստում, և 2) երեխաների պաշտպանություն սեռական բռնությունից և շահագործումից։
Ծրագիրը հիմնված է հետկոնֆլիկտային պայմաններում երեխաների իրավունքները պաշտպանելու Եվրոպայի խորհրդի փորձի վրա: Եվրոպայի խորհրդի Երեխայի իրավունքների ռազմավարությանը համահունչ` ծրագիրը, ի թիվս այլնի, աջակցում է Միգրացիայի համատեքստում առանց ուղեկցության և ընտանիքից անջատված երեխաների արդյունավետ խնամակալության մասին Նախարարների կոմիտեի CM/Rec(2019)11 հանձնարարականի կատարմանը:
Սկիզբ՝ 1 հունվարի 2024
Տևողություն՝ 36 ամիս
Ֆինանսավորում՝ 860 000 եվրո, Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023–2026 թվականների ծրագրին աջակցող դոնորներ
Կոնտակտային անձ՝ Արտյոմ Սեդրակյան, ծրագրի ավագ պատասխանատու
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
- ՀՀ ներքին գործերի նախարարություն
- ՀՀ արդարադատության նախարարություն
- ՀՀ առողջապահության նախարարություն
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
- ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ
- ՀՀ գլխավոր դատախազություն
- ՀՀ քննչական կոմիտե
- ՀՀ փաստաբանների պալատ
- քաղաքացիական հասարակության կազմակերպություններ
- լայն հասարակություն
Համագործակցության ծրագիրն իրականացվում է Եվրոպայի Խորհրդի կողմից Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրով սահմանված առաջնահերթություններին համահունչ:
- որդեգրելով բազմակողմանի մոտեցում՝ առաջարկել Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան իրավական և քաղաքական աջակցություն՝ պաշտպանելու հայ երեխաների իրավունքները հետպատերազմյան համատեքստում,
- կենտրոնալ հանրային ծառայողների, պատասխանատու անձանց և այլ մասնագետների կարողությունների զարգացման վրա՝ արդյունավետորեն պաշտպանելու համար հակամարտությունից տուժած հայ երեխաների, ներառյալ՝ առանց ուղեկցության և ընտանիքից անջատված երեխաների իրավունքները,
- բարձրացնել արդյունավետ խնամակալության և երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման մասին երեխաների ու ծնողների իրազեկվածությունը։

Մոնիթորինգը Հայաստանում

