Back ՀՀ կառավարությունը հաստատեց բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները

ՀՀ կառավարությունը հաստատեց բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները

ՀՀ կառավարությունը 2022 թվականի փետրվարի 17-ի նիստում թիվ 182-Ն որոշմամբ հաստատեց բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները:

Բարեփոխումների նպատակն է կանոնակարգել Հայաստանի Հանրապետությունում ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողներին ներկայացվող էթիկական պահանջների հետ կապված հարաբերությունները՝ բուժաշխատող-պացիենտ, բուժաշխատող-բուժաշխատող հարաբերություններում, ինչպես նաև բուժաշխատողներին ներկայացվող էթիկական պահանջները՝ հանրային առողջության պահպանման ոլորտում: Իրավական ակտի ընդունումը մեծապես կբարելավի պացիենտներին մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակը:

«Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները» հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման մշակումն իրականացվել է Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի փորձագիտական աջակցությամբ:

Հայաստան 17 փետրվարի 2022 թ
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page