Back Եվրոպայի խորհրդի պատվիրակությունն այցելել է ՀՀ առողջապահության նախարարություն

Ministry of Health of the Republic of Armenia

Ministry of Health of the Republic of Armenia

Այցի ընթացքում Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը հանդիպել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։

Քննարկվել է Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցությունը` կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների և էթիկական սկզբունքների պաշտպանության վերաբերյալ «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ II» ծրագրի շրջանակներում:
«Բուժաշխատողների էթիկակայի կանոնները ոչ միայն օրենսդրական դաշտ բերվեցին, այլև վերապատրաստումների միջոցով դարձան ամենօրյա աշխատանքի մաս: Սա էր մեզ համար կարևոր: Ուրախ ենք, որ ծրագիրը կշարունակվի. այն կարևոր է մեզ համար բարեփոխումների տեսանկյունից, այդ թվում` առողջության համապարփակ ապահովագրության, բժշկների լիցենզավորման գործընթացում, որպեսզի վերջիններս համապատասխանեն ոչ միայն բժշկական, այլև էթիկական չափանիշներին», - նշել է նախարարը:

Երկրորդ փուլում թիրախային կլինի նաև հոգեկան առողջության պահպանման ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությունը:
 

Երևան, Հայաստան 12 ապրիլի, 2023 թ
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page