Back

Առողջապահության նախարարության խորհրդատուների տարեկան հանդիպումը՝ նվիրված բուժաշխատողների էթիկայի կանոնների քննարկմանը

18-19 հունիսի 2022 թ
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
  • Imprimer en PDF
Առողջապահության նախարարության խորհրդատուների տարեկան հանդիպումը՝ նվիրված բուժաշխատողների էթիկայի կանոնների քննարկմանը

Հունիսի 18-19-ին Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակներում Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի և Առողջապահության նախարարության կողմից համատեղ կազմակերպվել էր առողջապահության նախարարության գլխավոր խորհրդատուների հերթական տարեկան հանդիպումը։ Հանդիպումը նվիրված էր առողջապահության նախարարության ռազմավարության, քաղաքականության առաջնահերթությունների և օրենսդրական վերջին բարեփոխումների քննարկմանը, որոնք համահունչ են Եվրոպայի խորհրդի՝ «Մարդու իրավունքների և կենսաբժշկության վերաբերյալ Օվիեդոյի կոնվենցիայում» ամրագրված՝ մարդու իրավունքների միջազգային չափանիշներին և սկզբունքներին։ Հանդիպման նպատակն էր նաև նպաստել առողջապահության ոլորտի մասնագետների իրազեկվածության բարձրացմանը և կարողությունների ամրապնդմանը Եվրոպայի խորհրդի փորձագիտական և տեխնիկական աջակցությամբ մշակված և ՀՀ կառավարության 2022 թ․ փետրվարի 17-ի 182-Ն որոշմամբ ընդունված բուժաշխատողների էթիկայի կանոնների վերաբերյալ։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը։ Կողմերը ընդգծեցին Առողջապահության նախարարության և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի արդյունավետ համագործակցությունը և կարևորեցին համագործակցության շարունակականությունը առողջապահության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության բարելավման և առողջապահական համակարգերի դիմակայունության ամրապնդման ուղղությամբ։

Առանցքային ելույթներ և զեկուցումներ ներկայացվեցին առողջապահության նախարարության ընթացիկ ռազմավարության և քաղաքականության առաջնահերթությունների, բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման, էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման, բուժաշխատողների էթիկայի կանոնների, շտապօգնության ոլորտում իրականացվող բարեփոխումների, առողջապահության բնագավառի մասնագիտությունների նոր ցանկի վերաբերյալ։ Զեկուցումներին հաջորդեց գլխավոր խորհրդատուների ակտիվ քննարկումը:

Գլխավոր խորհրդատուների տարեկան հանդիպումը կազմակերպվել էր Հայաստանում Եվրոպայի խորհրդի՝ «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակներում։