Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի հետ սերտ համագործակցությամբ մշակվել է նոր էլեկտրոնային դասընթաց՝ «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները, ինչպես նաև բժշկական գաղտնիքը միջազգային իրավական փաստաթղթերի և ՀՀ ներպետական օրենսդրության համատեքստում» թեմայով:
Դասընթացի նպատակը ավագ և միջին բուժաշխատողների կարողությունների զարգացումն է վերջերս ընդունված բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների վերաբերյալ, ինչպես նաև նպաստելու նրանց շարունակական մասնագիտական զարգացման գործընթացին։
Դասընթացի մշակման համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշմամբ հաստատված «Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները», որը մշակվել է Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ առողջապահության նախարարության հետ սերտ համագործակցությամբ։
Դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։ Մասնակիցներին կտրամադրվի 10 ինքնակրթության ՇՄԶ կրեդիտ։
Դասընթացի թիրախային լսարանը՝ ավագ և միջին բուժաշխատողներ։
Դասընթացն անվճար է և հասանելի ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի ԷՈւՆ հարթակում հետևյալ հղմամբ։