Back Նախարարների կոմիտեի նախագահ, Իսլանդիայի արտաքին գործերի նախարար Ֆյորդիս Կոլբրուն Ռեյկֆյոր Գիլֆադոտտիրի հայտարարությունը

Նախարարների կոմիտեի նախագահ, Իսլանդիայի արտաքին գործերի նախարար Ֆյորդիս Կոլբրուն Ռեյկֆյոր Գիլֆադոտտիրի հայտարարությունը

«Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա առթիվ ես վերահաստատում եմ Իսլանդիայի հաստատակամ հավատարմությունը գենդերային հավասարությանը ինչպես նաև կանանց և աղջիկների մարդու իրավունքների հարցում դժվարությամբ ձեռք բերված առաջընթացի պաշտպանությանը: Միասին մենք պետք է պայքարենք կանանց և աղջիկների նկատմամբ բռնության բոլոր ձևերի դեմ` ամենուր և միշտ: Ցավոք, դա մարդու իրավունքների ամենատարածված խախտումն է ամբողջ աշխարհում որը նաև կատարվում է Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ երկրներում: Թեև տասնամյակների ընթացքում` ակտիվ աշխատանքի շնորհիվ գենդերային բռնության դեմ պայքարում կարևոր ձեռքբերումներ են գրանցվել, այնուամենայնիվ, ի հայտ են եկել բռնության նոր ձևեր:

Նախարարների կոմիտեի նախագահության ընթացքում Իսլանդիան հատուկ ուշադրություն է դարձնելու թվային միջավայրում կատարվող բռնության դեմ գործողություններին: Իսլանդիայի նախագահության շրջանակներում ՝ այսօրվանից սկսած ակտիվորեն կներգրավվենք գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյա քարոզարշավին, որի նպատակն է կանխարգելել և վերացնել կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը։ Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության բոլոր ձևերի վերացման հարցում Նախարարների կոմիտեի համերաշխությունը ցույց տալու նպատակով, Ռեյկյավիկում Իսլանդիայի Արտաքին գործերի նախարարությունը և Իսլանդիայի դեսպանատներն ամբողջ աշխարհում գենդերային բռնության դեմ ակտիվության 16 օրվա ընթացքում կլուսավորվեն նարնջագույնով: Այն կազմակերպվում է նոյեմբերի 25-ին «ՄԻԱՎՈՐՈՒՄ` կանանց նկատմամբ բռնությանը վերջ դնելու նպատակով» քարոզարշավի «Նարնջագույն օրվա» կապակցությամբ: Նարնջագույնը խորհրդանշում է ավելի պայծառ ապագա՝ զերծ բռնությունից:

«Կոչ եմ անում բոլորին ներգրավվել ոչ միայն այս 16 օրվա ընթացքում, այլ նաև յուրաքանչյուր օր: Ես հանձնառու եմ կատարել իմ բաժին աշխատանքը: Իսլանդիայի նախագահության ընթացքում Նախարարների կոմիտեն կշեշտի նաև կանանց և աղջիկների նկատմամբ բռնության տարբեր ձևերի վերաբերյալ իրազեկության բարձրացման կարևորությունը: Ստրասբուրգում այլ պատվիրակությունների հետ միասին Իսլանդիայի մշտական ​​ներկայացուցչությունը կկազմակերպի սոցիալական մեդիա արշավ՝ ընդգծելու կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ինչպես նաև դրա դեմ պայքարի Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբուլի կոնվենցիա) դրական ազդեցությունը տեղական մակարդակում:

 

Նախարարների կոմիտե 24/11/2022
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
Երևանում ԵԽ գրասենյակի նորություններ

Մեկնարկել է ատելության խոսքի դեմ պայքարի թեմայով առցանց դասընթաց Հայաստանի դատավորների և դատախազների համար

18/01/2023 Երևան, ՀՀ

Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ) ատելության խոսքի դեմ պայքարի թեմայով թիվ 15 ընդհանուր քաղաքականության հանձնարարականին (ԸՔՀ) նվիրված առցանց դասընթացը մեկնարկել է Հայաստանում թվով 18 դատավարների և դատախազների համար։ Դասընթացն իրականացվում է Եվրոպայի խորհրդի HELP...

Read More

ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահը կոչ է անում բացել Լաչինի միջանցքը

19/01/2023 ԵԽ Նախարարների կոմիտե, Ստրասբուրգ

Իսլանդիայի արտաքին գործերի նախարար և Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտիրը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Ինձ մտահոգում է Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց՝ օրեցօր ավելի ու ավելի անկայուն դարձող վիճակը՝ Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակման...

Read More

Աբովյան քրեակատարողական հիմնարկում պիլոտավորվեց թերապևտիկ ծրագիր

21/12/2022 ԵԽ գրասենյակ Երևանում

Եվրոպայի խորհրդի աջակցությամբ և Հոգեբանների հայկական գիտական միավորում ՀԿ-ի անմիջական ներգրավմամբ 2022 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Աբովյան քերակատարողական հիմնարկում պիլոտավորվեց թերապևտիկ ծրագիր, որի նպատակն է բարելավել հոգեկան առողջության խնամքը Հայաստանի քրեակատարողական համակարգում։...

Read More

Հավաստագրեր հանձնվեցին «Կալանքին այլընտրանքային միջոցները Հայաստանում» դասընթացի մասնակիցներին

20/12/2022 Երևան, Հայաստան

Դեկտեմբերի 15-ին պրոբացիայի ծառայության 16 մասնակիցներ ստացան հավաստագրեր «Կալանքին այլընտրանքային միջոցները Հայաստանում» վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար, որն իրականացվել է իրավաբան մասնագետների համար մարդու իրավունքների ուսուցման եվրոպական ծրագրով (HELP)։ Դասընթացի մասնակիցները...

Read More

Կայացել է e-probation հարթակի պաշտոնական բացումը

20/12/2022 Երևան, Հայաստան

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալը արդարադատության նախարարի տեղակալի հետ միասին մասնակցել են e-probation հարթակի պաշտոնական բացմանը։ Առցանց համակարգը, որը ստեղծվել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի աջակցությամբ, հնարավորություն կընձեռի պրոբացիայի ծառայողներին հեշտությամբ աշխատել...

Read More

Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում

14/12/2022 Երևան, Հայաստան

2022 թվականի դեկտեմբերի 14-ին ԵՄ- Եվրոպայի խորհուրդ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրային ձևաչափի շրջանակներում իրականցվող խտրականության դեմ պայքարի ծրագիրը միացավ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակին` անձի հաշմանդամության և հիվանդության հիմքերով...

Read More

«Ինչպես դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան»․ գրքի հայերեն տարբերակը կօգնի իրավաբաններին իրենց ձայնը լսելի դարձնել փաստարկված ձեւով

14/12/2022 Երևան, Հայաստան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հաջող դատական քննությունը դյուրին չէ և իրավաբաններից պահանջում է ունենալ որոշակի հիմնարար գիտելիքներ դատարան դիմելու առանձնահատկությունների վերաբերյալ: «Ինչպես դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան» գրքի հայերեն տարբերակի հրատարակությունն արժեքավոր...

Read More

Էլեկտրոնային բժշկական համակարգի և հեռաբժշկության ծրագիրը գործարկվեց

14/12/2022 Yerevan, Armenia

Եվրոպայի խորհուրդը ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ գործարկեց բանտային առողջապահության համար հեռաբժշկության և էլեկտրոնային բժշկական համակարգի ծրագիրը։ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը...

Read More

Եվրոպայի խորհուրդը նշեց Հայաստանում ծրագրի հաջող ավարտը

09/12/2022 Երևան, Հայաստան

2022 թվականի դեկտեմբերի 9-ին Եվրոպայի խորհուրդի «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում» ծրագրի հաջող ավարտը նշվեց փակման միջոցառմամբ, որը համախմբեց Հայաստանի պետական կառույցների ներկայացուցիչներին և ոլորտի...

Read More

Փորձագիտական քննարկում՝ անգործունակության ինստիտուտի վերանայման և անգործունակ ճանաչված անձանց իրավունքների վերաբերյալ

9-10/12/2022 Հանքավան, Հայաստան

2022 թվականի դեկտեմբերի 9-10-ին ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչության, ՀՀ արդարադատության նախարարության, խնամակալության և հոգաբարձության մարմինների...

Read More

 

Հետևեք մեզ

ՄԻԱՑԵՔ ՄԵԶ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ