Back Հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների խնդիրները՝ շահագրգիռ կողմերի և մասնագետների հետ քննարկումների առանցքում

Հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների խնդիրները՝ շահագրգիռ կողմերի և մասնագետների հետ քննարկումների առանցքում

2023 թվականի մայիսի 12-ին  Եվրոպայի խորհրդի՝ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակներում կազմակերպված ն քննարկումը միավորել էր ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչության, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչներին, ԵԽ միջազգային և ազգային փորձագետներին, ինչպես նաև առողջապահության բնագավառի մասնագետներին և իրավաբաններին՝ քննարկելու հոգեկան առողջության պահպանման ոլորտում մարդու իրավունքների խնդիրները։ 

Հայաստանի համար 2023-2026 թթ Գործողությունների ծրագրի շրջանակներում Եվրոպայի խորհուրդը մշակելու է ՀԵԼՓ նոր դասընթացը՝ հոգեկան առողջության պահպանման ոլորտում մարդու իրավունքների սկզբունքների և ստանդարտների վերաբերյալ։ Այս համատեքստում քննարկումը յուրահատուկ հարթակ էր՝ վերհանելու հոգեկան առողջության պահպանման ոլորտում մարդու իրավունքների խնդիրները, ինչպես նաև գնահատելու հոգեկան առողջության ոլորտի մարդկային ներուժի կարողությունների զարգացման կարիքները։ 

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ու կենսաէթիկայի բաժնի  ղեկավար Լորանս Լվոֆֆը՝ կարևորելով նման քննարկումների անհրաժեշտությունը՝ հոգեկան առողջության պահպանման ոլորտում մարդու իրավունքների խնդիրների վերհանման և այդ ոլորտում եվրոպական ստանդարտների խթանման տեսանկյունից։ 

Միջոցառման շրջանակներում մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկելու  հոգեկան առողջության պահպանման ոլորտում մարդու իրավունքների եվրոպական և ազգային ստանդարտները, որոնք ներկայացվեցին համապատասխանաբար Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ Իվանա Ռոագնայի և ազգային փորձագետ Սերգեյ Ղազինյանի կողմից։ Հոգեկան առողջության պահպանման ոլորտում քաղաքականության ուղղություններն ու մարդու իրավունքների պրակտիկ խնդիրները նույնպես քննարկումների առանցքում էին։ 

Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026 թթ Գործողությունների ծրագրի շրջանակներում։
 

2023 թվականի մայիսի 12-ին
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page