Իրականացված ծրագրեր

Եվրոպայի խորհուրդ/Եվրոպական միություն
Արևելյան գործընկերության երկրների համար
Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ)
Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ
Սկիզբը` 2015 թ. հուլիս
Տևողությունը` 24 ամիս
Բյուջեն` 500,000 եվրո
Դոնորը` Եվրոպայի խորհուրդ և Եվրոպական միություն
Գործընկերներ` Արդարադատության նախարարություն, Արդարադատության ակադեմիա, Հատուկ քննչական ծառայություն, Քննչական կոմիտե
Ծրագրի նպատակն էր ամրապնդել մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառումը Հայաստանում` խոշտանգումների, վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ պայքարի համատեքստում:
Ծրագրի խնդիրն էր նպաստել մարդու իրավունքների պաշտպանության քաղաքականության և գործելակերպի միասնականությանը` ապահովելով օրենսդրական դաշտի և կանոնակարգերի համապատասխանությունը եվրոպական չափանիշներին, ինչպես նաև զարգացնել իրավական ոլորտի մասնագետների և իրավապահ մարմինների կարողությունները:
Ծրագրի նպատակներն էին.
- բարելավել քրեական օրենսդրությունը, ինչպես նաև վատ վերաբերմունքի դեմ պայքարի ինստիտուցիոնալ մեխանիզմները` մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին համահունչ,
- հզորացնել Արդարադատության ակադեմիայի կարողությունները քրեական արդարադատության և մարդու իրավունքների ոլորտում քննիչների վերապատրաստման հարցում,
- զարգացնել քննիչների գիտելիքները և հմտությունները քրեական արդարադատության և մարդու իրավունքների ոլորտում, այդ թվում՝ վատ վերաբերմունքի դեպքերի արդյունավետ քննության գործում:

Ապացույցների թույլատրելիությունը ՀՀ քրեական դատավարությունում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համատեքստում
Կյանքի իրավունքին, խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի այլ ձեւերի արգելքին առնչվող գործերի քննությունը
Եվրոպայի խորհրդի կարծիքը Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի վերաբերյալ
Իրավական ոլորտի մասնագետների համար մարդու իրավունքների կրթության մեթոդաբանության վերաբերյալ HELP ուղեցույց
CoE opinion on draft Criminal Code of Armenia

