Իրականացված ծրագրեր
Եվրոպայի խորհուրդ/Եվրոպական միություն
Արևելյան գործընկերության երկրների համար Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ)
Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար
Մեկնարկը` հունվար 2015թ.
Տևողությունը` 36 ամիս
Բյուջեն` 588,000 եվրո
Դոնորը` Եվրոպայի խորհուրդ և Եվրոպական միություն
Գործընկերները` Հայաստանի Կրթության և գիտության նախարարություն, պետական բարձրագույն կրթության հաստատություններ
Ծրագրի նպատակն էր բարձրագույն ուսումնական հաստատություններում բարեվարքության ամրապնդումն ու կոռուպցիայի դեմ պայքարը՝ օժանդակելով Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագրի արդյունավետ իրականացմանը:
Ծրագրի խնդիրն էր աջակցել գործող մասնագետների համար նախատեսվող կանխարգելիչ և բարեվարքության մեխանիզմների մշակմանը և ամրապնդել արդյունավետ կառավարումը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում:
Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում էր.
- Բարձրագույն կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի և բարեվարքության ամրապնդման ռազմավարությունների վերաբերյալ իրազեկության բարձրացում գլխավոր շահառուների շրջանում:
- Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի համար ինստիտուցիոնալ հիմքերի մշակում և արդյունավետ կիրառում:
Ծրագրի հրատարակությունները
Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության վրա ազդող գործոնների ռիսկի վերլուծություն