Եվրոպայի խորհուրդ/Եվրոպական միություն                                                                      

Արևելյան գործընկերության երկրներում ծրագրային  համագործակցության կառուցակարգի ծրագրեր

Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին

Սկիզբը` 2016 թ. հունվար
Տևողությունը` 18 ամիս
Բյուջեն` 302,139 եվրո
Դոնորը` Եվրոպական միություն և Եվրոպայի խորհուրդ
Գործընկերներ` Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, Ազգային ժողովում ներկայացված քաղաքական կուսակցություններ

Ծրագիրը նպատակ ուներ հզորացնել Հայաստանում ընտրությունների հետ առնչվող հիմնական շահագրգիռ կողմերի կարողությունները, բարձրացնել հասարակության իրազեկությունը և փոխանակել ընտրական հարցերի վերաբերյալ լավագույն փորձը Արևելյան գործընկերության երկրների միջև:  Ծրագրի նպատակներն ՝էին`

  • զարգացնել ԿԸՀ-ի և բոլոր մակարդակների ընտրական մարմինների՝ միջազգային չափանիշներին համահունչ ընտրություններ կազմակերպելու կարողությունները,
  • բարելավել ազգային մակարդակում ընտրությունները դիտելու գործընթացը,
  • բարձրացնել ընտրություններին առաջին անգամ մասնակցող երիտասարդների մասնակցությունը,
  • ավելացնել ընտրություններին կին ընտրողների և թեկնածուների մասնակցությունը,
  • ապահովել հավասար վերաբերմունք թեկնածուների նկատմամբ` քարոզարշավի ֆինանսավորման թափանցիկ  ընթացակարգերի և քաղաքական կուսակցություններին ֆինանսավորելու միջոցով:

Ծրագրի ընթացքում կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ և սեմինարներ ԿԸՀ-ի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար, կանանց և ընտրություններին առաջին անգամ մասնակցողների քաղաքական մասնակցությանը նվիրված համաժողովներ և իրազեկման միջոցառումներ, ինչպես նաև հավասարը հավասարին մեթոդով փորձի փոխանակման ուսումնական այց Արևելյան գործընկերության որևէ երկրում:

Ծրագրի հրատարակությունները