Back Աշխատաժողով քրեակատարողական հիմնարկներում փորձարկվող ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի հուսալիության ստուգման վերաբերյալ

Աշխատաժողով քրեակատարողական հիմնարկներում փորձարկվող ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի հուսալիության ստուգման վերաբերյալ

Հայաստանի քրեական արդարադատության համակարգում վերականգնողական մոտեցման բարելավման նպատակով 2024թ. մարտի 22-ին Երևանում տեղի ունեցավ աշխատաժողով՝ նվիրված Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) փորձարկվող ռիսկերի և կարիքների գնահատման (ՌԿԳ) գործիքի հուսալիության ստուգմանը: Հանդիպմանը մասնակցում էին Քրեակատարողական ծառայության աշխատակիցները և գործիքի փորձարկմանը անմիջականորեն ներգրավված ՔԿՀ անձնակազմը: Աշխատաժողովի հիմնական նպատակն էր անդրադառնալ ՌԿԳ գործիքի ներդրման ընթացքում առաջացած մարտահրավերներին և գնահատել դրա հուսալիությունը:

ՌԿԳ գործիքը, որը փորձնականորեն կիրառվում է 2023 թվականի դեկտեմբերի 1-ից չորս քրեակատարողական հիմնարկներում, խոստումնալից առաջընթաց է Հայաստանի քրեակատարողական համակարգում դատապարտյալների վերասոցիալականացման ռիսկերի և կարիքների գնահատման և կառավարման գործում: Գործիքի հուսալիության ստուգումը, ինչպես նաև աշխատաժողովի ընթացքում արդյունավետ քննարկումները առաջ քաշեցին տարբեր հարցեր, ներառյալ փորձնական փուլում առաջացած գործնական մարտահրավերները: Գործիքի հուսալիությունը ստուգելու համար մասնակիցները աշխատել են նույն դեպքի վրա միմյանցից անկախ՝ գնահատելով դատապարտյալի վերասոցիալականացման կարիքները ՌԿԳ գործիքի միջոցով: Նպատակն էր տեսնել, թե արդյոք բոլոր մասնակիցները հասնում են գնահատման նմանատիպ արդյունքների՝ ի ցույց դնելով գործիքի հուսալիությունը։  

Աշխատաժողովը նաև արդյունավետ երկխոսության և մտքերի փոխանակման հարթակ հանդիսացավ և մասնակիցները ակտիվորեն ներգրավվեցին ՌԿԳ գործիքի հուսալիությունն ու արդյունավետությունը բարձրացնելու ռազմավարությունների քննարկումներին: Քանի դեռ ընթանում է գործիքի  փորձարկման փուլը, հուսալիության ստուգման արդյունքները և սեմինարից ստացված պատկերացումները կարևոր նշանակություն կունենան ՌԿԳ գործիքի կատարելագործման համար՝ Հայաստանի քրեակատարողական համակարգում ընդհանուր ներդրման համար:

Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում, որն օգնում է ազգային իշխանություններին էլ ավելի խորացնել քրեակատարողական բարեփոխումները, քրեակատարողական առողջապահությունը և ազատությունից զրկված անձանց մարդու իրավունքների պաշտպանությունը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների՝ Հայաստանի համար գործողությունների ծրագրի շրջանակներում և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից:

 

 

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 22 ՄԱՐՏԻ 2024
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Եվրոպայի խորհուրդն առաջատարն է մայրցամաքում մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների շարքում։ Եվրոպայի խորհրդին անդամակցում են 46 անդամ պետություններ, այդ թվում Հայաստանը։ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունները միացել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, որը Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հիմնաքարն է։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը Հայաստանում ներկայացնում է Կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այն սերտորեն համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ` աջակցելու Հայաստանին իրականացնել Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած իր պարտավորությունները մի շարք համագործակցային ծրագրերի միջոցով:


 

Եվրոպայի խորհուրդը աշխատում է ձեզ համար։ Մենք ցանկանում ենք տեսանելի դարձնել Եվրոպայի խորհրդի  դերը, չափանիշները և աշխատանքը իր անդամ երկրներում, ցույց տալ, թե ինչպես է երկրի անդամակցությունն Եվրոպայի խորհրդին օգնել հասնել որոշակի արդյունքների կամ փոփոխության: Մեր նպատակն է տարբեր միջոցառումների և գործողությունների միջոցով ընդգծել այն ուղիները, որոնցով Եվրոպայի խորհրդի գործողություններն օգնել են բարելավել անհատների կյանքը և օգտվել հիմնարար իրավունքներից:

 

Անկախ նրանից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ազդեցությունն է ներպետական մակարդակով, թե տարբեր ոլորտներում Եվրոպայի խորհրդի աշխատանքը, ինչպես օրինակ՝ մահապատժի վերացումը կամ խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության ապահովումը, կամ Ստամբուլի կոնվենցիայի և Կիբերհանցագործության մասին Բուդապեշտի կոնվենցիայի օգնությամբ առցանց կամ տեխնոլոգիաների միջոցով կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը, Եվրոպայի խորհուրդը ունի բազմաթից ձեռքբերումներ 1949 թվականից ի վեր: Դիտեք մեր ձեռքբերումները

 

ՄԻԱՑԵՔ ՄԵԶ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ