Հայաստանյան ծրագրեր
Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում
Սկիզբ՝ 2019թ. նոյեմբեր 1
Տևողություն՝ 30 ամիս
Բյուջե՝ 750․000 եվրո
Դոնոր՝ Եվրոպայի խորհուրդ, Հայաստանի համար 2019-2022 թ․թ․ գործողությունների ծրագիր
Գործընկերներ՝ ՀՀ արդարադատության նախարարություն, Քրեակատարողական բժշկության կենտրոն
30 ամիս տևողությամբ այս ծրագիրը Եվրոպայի Խորհրդի «Հայաստանի համար 2019-2022 թ․թ․ գործողությունների ծրագրի» բաղկացուցիչ մաս էր։ Ծրագիրն իրականացվել է Եվրոպայի Խորհրդի կողմից ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ։
Ծրագիրը նպատակ ուներ աջակցելու ազգային իշխանություններին` Հայաստանում կալանավորված և դատապարտված անձանց առողջության պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում եվրոպական չափանիշներին համապատասխան բարեփոխումների իրականացմանը:
Ակնկալվում էր`
-
առողջապահության ապահովման կարգավորող և գործառնական շրջանակը բարեփոխվել է` եվրոպական չափանիշներին համապատասխան,
-
քրեակատարողական հիմնարկներում առողջապահության ապահովումը և նյութական պայմանները բարելավվել են,
-
«Քրեակատարողական բժշկության կենտրոնի» ինստիտուցիոնալ կարողությունները ամրապնդվել են:
Ծրագրի շրջանակներում իրականացվել է առողջապահական ծառայությունների բարելավում՝ առողջապահական ծառայություններում նոր տեխնոլոգիաների, ինչպիսիք են՝ հեռաբժշկության, բժշկական գրառումների էլեկտրոնային տվյալների համակարգի ներդրման միջոցով, քրեակատարողական հիմնարկներում պահվող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց առողջապահական իրավունքների պաշտպանության ապահովում, կանխարգելիչ առողջապահության, մասնավորապես՝ սանիտարահամաճարակային և հիգենիկ պայմանների և հսկողության մեխանիզմների բարելավում, քրեակատարողական հիմնարկներում հիվանդանոցային (հատուկ) բժշկական խնամքի և ծառայությունների արդիականացում։ Ծրագրի գործողությունների իրականացման արդյունքում զգալի բարելավվել են քրեակատարողական բժշկական ծառայությունների, այդ թվում նաև՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոնի» արդյունավետությունը, թափանցիկությունը և հաշվետվողականությունը։ Խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի պատշաճ փաստաթղթավորումը ևս ծրագրի ուշադրության կենտրոնում էին։
