Back Դիմում-հայտերի ներկայացման հրավեր՝ միջհամայնքային կամ անդրսահմանային համագործակցության տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների դրամաշնորհներ

«Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում – 2-րդ Փուլ» ծրագիր

Ավստրիական զարգացման համագործակցության կողմից ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում – 2-րդ Փուլ» ծրագիրը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որի նպատակն է համաֆինանսավորել միջհամայնքային (ՄՀՀ) կամ անդրսահմանային համագործակցության (ԱՍՀՀ) տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների իրականացումը:

Դրամաշնորհային մրցույթը բաց է Հայաստանի բոլոր 64 խոշորացված համայնքների համար:

Այն ծրագրերի առաջարկները, որոնք արդյունավետ և հստակ ձևով կհամապատասխանեն դրամաշնորհի չափանիշներին, կստանան դրամաշնորհ հետևյալ անվանակարգերում.

  • Միջհամայնքային համագործակցության կոնկրետ ծրագրերի տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ՝ աջակցելու համատեղ ծառայությունների մատուցման միջհամայնքային ծրագրերի իրականացմանը։  

  • Անդրսահմանային համագործակցության կոնկրետ ծրագրերի տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ՝ աջակցելու, օրինակ, տնտեսական զարգացման կամ համօգտագործվող համայնքային ծառայությունների/ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի իրականացմանը։

Դիմում-հայտերը պետք է ուղարկվեն մինչև 2024թ-ի հունվարի 5-ը (Հայաստանի ժամանակով՝ մինչև ժ 24:00-ը)։

Ծրագրերի իրականացման ժամանակահատվածն սկսվում է 2024թ-ի փետրվարի 1-ից և  ավարտվում է ոչ ուշ, քան 2024թ-ի հուլիսի 31-ը։

Կից ներկայացվում են․

Դիմում-հայտերի ներկայացման հրավերը

 Ծրագրի դիմում-հայտի ձևը

 Բյուջեի ձևը

  Աշխատանքային պլանի ձևը

 Դրամաշնորհային պայմանագրի ձևանմուշը

 

 Հարց ու պատասխան.  https://rm.coe.int/clarifications-grant-award-procedure-ref-8900-2023-01-arm/1680ae2227

YEREVAN, ARMENIA 6 DECEMBER 2023
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page