Իրականացված ծրագրեր
Մարդու իրավունքներ և կանայք Հայաստանի զինված ուժերում
Սկիզբ՝ 1 հունիսի 2019թ․
Տևողություն՝ 10 ամիս
Բյուջե՝ 287,726 եվրո
Դոնոր՝ ՄԹ կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամ
Գործընկերներ՝ ՀՀ Պաշտպանության նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Ռազմական դատախազներ, ՀՀ Քննչական կոմիտե, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ
Այս Ծրագիրը նպաստել է զինված ուժերում մարդու՝ մասնավորապես կին սպաների իրավունքների ավելի լավ պաշտպանությանը՝ աջակցելով ՀՀ կառավարությանը երաշխավորել հավասար ծառայության պայմաններ կանանց համար և խրախուսել նրանց դրական փոփոխության ջատագովներ լինելը։
Ծրագրի արդյունքերը․
- Օրենսդրության բարեփոխում։ Կառավարությունը մշակեց զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների արդյունավետ կանխմանը, քննությանը և արմատախիլ անելուն, ինչպես նաև կանանց և տղամարդկանց միջև խտրականության և անհավասարության նվազեցմանը վերաբերող օրենսդրություն։
- Կարողությունների զարգացում․ հիմնական հաստատություններն իրենց աշխատակազմի համար մշակեցին գենդերազգայուն մեթոդներ, գործիքակազմ, գործընթացներ և դասընթացներ, որոնք կօգնեն կանխել, քննել և արմատախիլ անել մարդու իրավունքների խախտման դեպքերը զինված ուժերում և հաստատել արդյունավետ վերահսկողության արտաքին և ներքին մեխանիզմներ։
- Մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկում․ բարձրացվեց զինծառայողների և ապագա զորակոչիկների՝ զինված ուժերի համատեքստում մարդու իրավունքների խնդիրների և հավասարության սկզբունքների վերաբերյալ իրազեկության մակարդակը։
Մարդու իրավունքների համակարգային խախտումների գնահատման մեթոդաբանությունը
Մարդու իրավունքների համակարգային խախտումների գնահատման մեթոդաբանությունը (անգլերեն լեզվով)
Համեմատական վերլուծություն




