Back Մեկնարկեց կենսաէթիկայի հիմնական սկզբունքների վերաբերյալ HELP դասընթացների շարքը

Մեկնարկեց կենսաէթիկայի հիմնական սկզբունքների վերաբերյալ HELP դասընթացների շարքը

2022 թվականի նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ Կենսաէթիկայի հիմնական սկզբունքների վերաբերյալ HELP մասնագիտացված դասընթացի մեկնարկային միջոցառումը՝ իրավաբանների և առողջապահական ոլորտի մասնագետների՝ մասնավորապես առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչների, ինչպես նաև բժիշկների և առողջապահության ոլորտի այլ մասնագետների, փաստաբանների մասնակցությամբ։

Դասընթացի հիմնական նպատակը իրավաբանների և առողջապահության ոլորտի մասնագետների կարողությունների զարգացումն է կենսաէթիկայի ոլորտում մարդու իրավունքների հիմնական սկզբունքների վերաբերյալ։

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ու կենսաէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆը և Եվրոպայի խորհրդի Իրավական ոլորտի մասնագետների համար մարդու իրավունքների կրթության վարչության ԱլԳ տարածաշրջանում և Հայաստանում ծրագրի ղեկավար Աննա Սահակյանը։

Կենսաէթիկայի ոլորտում Եվրոպայի խորհրդի կատարած աշխատանքների, մասնավորապես, Օվիեդոյի կոնվենցիայի և լրացուցիչ արձանագրությունների ընդհանուր ներկայացումից հետո մասնակիցներին ներկայացվեց HELP ծրագիրը, ինչպես նաև HELP դասընթացների առցանց հարթակը։

Դասընթացը առաջիկա ամսվա ընթացքում վարելու է HELP ծրագրի ազգային հավաստագրում ունեցող դասընթացավար Աննա Մկրտումյանը։ Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագրեր։

Դասընթացը կազմակերպվել են Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակներում։

Նոյեմբերի 23, 2022 թ
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page