Back «Իրազեկված համաձայնության» և «բժշկական գաղտնիքի» վերաբերյալ առցանց դասընթաց ԵԽ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակներում

«Իրազեկված համաձայնության» և «բժշկական գաղտնիքի» վերաբերյալ  առցանց դասընթաց ԵԽ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակներում

2021թ․ դեկտեմբերի 13-ին ԵԽ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Իրազեկված համաձայնություն» և «Բժշկական գաղտնիք» վերաբերյալ» թեմաների վերաբերյալ առցանց դասընթացը՝ HELP դասընթացների 50 մասնակիցների՝ իրավաբանների և առողջապահական ոլորտի մասնագետների համար։

Առցանց դասընթացի հիմնական նպատակը մասնակիցների շրջանում իրազեկվածության բարձրացումն էր իրազեկված համաձայնության և բժշկական գաղտնիքի մասին Օվիեդոյի կոնվենցիայով սահմանված եվրոպական գործող ստանդարտների վերաբերյալ։ Թեմաների վերաբերյալ դասախոսությամբ հանդես եկավ Իսպանիայի «Առողջապահության և կենսաէթիկայի օրենքի հետազոտական խմբի ղեկավար, ԵԽ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի միջազգային փորձագետ Խոաքին Կայոն դե Լաս Կուեվասը։

Դասախոսություններն ուղեկցվեցին թեմաների վերաբերյալ ակտիվ քննարկմամբ և ՀՀ գործող օրենդրության հետ համեմատությամբ:

Դասընթացը կազմակերպվել էր Հայաստանում Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության ոլորտում» ծրագրի շրջանակներում։

13 դեկտեմբերի 2021 թ
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page