Back Եվրոպայի խորհուրդը խորացնում է համագործակցությունը ՀՀ Ազգային ժողովի հետ՝ կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների ամրապնդման ուղղությամբ

Կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների եվրոպական ստանդարտները՝ ԱԺ առողջապահության եւ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովների ուշադրության կենտրոնում
Եվրոպայի խորհուրդը խորացնում է համագործակցությունը ՀՀ Ազգային ժողովի հետ՝ կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների ամրապնդման ուղղությամբ

Առողջապահության ոլորտի օրենսդրական բարեփոխումները առանցքային դեր ունեն առողջապահության ոլորտում ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգում։ Այս համատեքստում ՀՀ Ազգային ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովների ակտիվ ներգրավվածությունը գործընթացում շատ կարևոր է՝ գործող իրավական նորմերն ու իրավակիրառ պրակտիկան ոլորտում եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ։

Նպատակ ունենալով ամփոփել ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության՝ Ստրասբուրգ այցի արդյունքները, ինչպես նաև մշտական հանձնաժողովների անդամ-պատգամավորների հետ քննարկել առողջապահության ոլորտի իրավունքահեն մոտեցումները և հանձնաժողովների աշխատակազմի կարողություններն ամրապնդել ոլորտում գործող եվրոպական չափանիշների վերաբերյալ, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը սույն թվականի մարտի 11-12-ին կազմակերպել էր կարողությունների զարգացման երկօրյա դասընթաց՝ Ազգային ժողովի առողջապահության և մարդու իրավունքների ու հանրային հարցերի մշտական հանձնաժողողների համար։ 

Քննարկմանը բացման խոսքով հանդես եկան Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակար Մաքսիմ Լոնգանգեն, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության ստանդարտների սահմանման վարչության ղեկավար  Դանիելե Կանջեմին։

«Օրենսդիր մարմնի ակտիվ ներգրավվածությունն առողջապահության ոլորտի օրենսդրական նախաձեռնությունների գործընթացում չափազանց կարևոր է՝ օրենսդրական ակտերն ու իրավակիրառ պրակտիկան ոլորտում գործող եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու տեսանկյունից»,- կարևորեց Մաքսիմ Լոնգանգեն, նշելով, որ կարողությունների զարգացման այս հանդիպումը նպատակ ունի պատգամավորներին ու հանձնաժողովների աշխատակազմերին զինել առողջապահության ոլորտում հանրային բանավեճը խթանելուն ուղղված հմտություններով, ինչպես նաև քննարկել կենսաբժշկության ոլորտի օրենսդրական հնարավոր բարեփոխումները։ 

«Օվիեդոյի կոնվենցիան իրավաբանական պարտադիր ուժ ունեցող միակ փաստաթուղթն է, որը կարգավորում է առողջապահության ոլորտում մարդու իրավունքները, և Հայաստանը մեծապես կարևորում է առողջապահության ոլորտում գործող օրենսդրական նորմերի համապատասխանեցումը եվրոպական ստանդարտներին», նշեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, հավելելով, որ այս պահին ՀՀ կառավարությունը շրջանառում է Օվիեդոյի կոնվենցիայի վավերացմանն ուղղված փաթեթը՝  ներքին փոխհամաձայնեցումները ստանալու նպատակով։ 

«Մարդու իրավունքների պաշտպանության ապահովումը հանձնառություն է, որը պարտավորվել են իրականացնել Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր երկրները: Հայաստանի կողմից Օվիեդոյի կոնվենցիայի վավերացումը կարևոր քայլ կլինի՝ վերահաստատելու Հայաստանի կողմից ստանձնած հանձնառությունը՝ ապահովելու մարդու իրավունքների պաշտպանությունն առողջապահության ոլորտում, նպաստելով նաև բնակչության կողմից առողջապահության համակարգի նկատմամբ վստահության բարելավմանը», - նշեց Դանիելե Կանջեմին՝ ընդգծելով Խորհրդարանի որոշիչ դերն այս գործընթացում։

Միջոցառման ընթացքում քննարկումները ծավալվել են Եվրոպայի խորհրդի՝ կենսաբժշկության ոլորտում մշակված մարդու իրավունքների և էթիկական չափանիշների շրջանակում, մասնավորապես՝ ներկայացվել են հոգեկան առողջության պահպանման ծառայությունների, օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման, վերարտադրողական առողջության ոլորտում մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային և ազգային չափանիշները, ինչպես նաև առողջապահական ոլորտում հանրային բանավեճին առնչվող թեմաներ՝ նպաստելով մշտական հանձնաժողովների օրինաստեղծ գործունեությանը, ինչպես նաև պատշաճ հիմք ստեղծելով ՀՀ կողմից Եվրոպայի խորհրդի Օվիեդոյի կոնվենցիայի հնարավոր վավերացման համար։

Միջոցառումը նպաստեց  Ազգային ժողովի հետ սերտ ամագործակցության ամրապնդմանը վերահաստատեց ՀՀ կողմից առողջապահության և կենսաբժշկության ոլորտում եվրոպական չափանիշները խթանելու ամուր հանձնառությունը։

Կարողությունների զարգացման դասընթացը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ գործողությունների ծրագրի շրջանակներում։

ԾԱՂԿԱՁՈՐ, ՀԱՅԱՍՏԱՆ 11-12 ՄԱՐՏԻ, 2024Թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page