Իրականացված ծրագրեր
Եվրոպայի խորհուրդ/Եվրոպական միություն
Արևելյան գործընկերության երկրներում ծրագրային համագործակցության կառուցակարգի ծրագրեր
Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին
Սկիզբը` 2016 թ. հունվար
Տևողությունը` 18 ամիս
Բյուջեն` 302,139 եվրո
Դոնորը` Եվրոպական միություն և Եվրոպայի խորհուրդ
Գործընկերներ` Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, Ազգային ժողովում ներկայացված քաղաքական կուսակցություններ
Ծրագիրը նպատակ ուներ հզորացնել Հայաստանում ընտրությունների հետ առնչվող հիմնական շահագրգիռ կողմերի կարողությունները, բարձրացնել հասարակության իրազեկությունը և փոխանակել ընտրական հարցերի վերաբերյալ լավագույն փորձը Արևելյան գործընկերության երկրների միջև: Ծրագրի նպատակներն ՝էին`
- զարգացնել ԿԸՀ-ի և բոլոր մակարդակների ընտրական մարմինների՝ միջազգային չափանիշներին համահունչ ընտրություններ կազմակերպելու կարողությունները,
- բարելավել ազգային մակարդակում ընտրությունները դիտելու գործընթացը,
- բարձրացնել ընտրություններին առաջին անգամ մասնակցող երիտասարդների մասնակցությունը,
- ավելացնել ընտրություններին կին ընտրողների և թեկնածուների մասնակցությունը,
- ապահովել հավասար վերաբերմունք թեկնածուների նկատմամբ` քարոզարշավի ֆինանսավորման թափանցիկ ընթացակարգերի և քաղաքական կուսակցություններին ֆինանսավորելու միջոցով:
Ծրագրի ընթացքում կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ և սեմինարներ ԿԸՀ-ի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար, կանանց և ընտրություններին առաջին անգամ մասնակցողների քաղաքական մասնակցությանը նվիրված համաժողովներ և իրազեկման միջոցառումներ, ինչպես նաև հավասարը հավասարին մեթոդով փորձի փոխանակման ուսումնական այց Արևելյան գործընկերության որևէ երկրում: