Back Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նոր ղեկավար

Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նոր ղեկավար

2024 թվականի ապրիլի 1-ից Մաքսիմ Լոնգանգեն նշանակվել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար։

Պարոն Լոնգանգեն նախկինում զբաղեցրել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Մաքսիմ Լոնգանգեն աշխատել է Եվրոպայի խորհրդի Քաղաքական հարցերի և արտաքին հարաբերությունների տնօրինությունում, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակում և ունի Արևելյան գործընկերության տարածաշրջանում աշխատելու կարևոր փորձ։ 

Ստանձնելով պարտականությունները՝ պարոն Լոնգանգեն իր հանձնառությունն է հայտնել ամրապնդել Եվրոպայի խորհրդի և Հայաստանի միջև համագործակցությունը տարբեր նախաձեռնությունների իրականացման շուրջ և աջակցել երկրին ռազմավարական ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում:

Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026 թթ. ծրագիրը իր տեսակի մեջ չորրորդն է։ Այն ուղեկցում է Հայաստանին մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում օրենսդրությունը, ինստիտուտները և պրակտիկան եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ջանքերում և դրանով աջակցում է երկրի եվրոպական հավակնություններին։ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակում աշխատում են 32 անձինք, որոնք ներկայումս իրականացնում են 16 ծրագիր, դրանցից երեքը՝ տարածաշրջանային:

Հղումներ՝

Այցելեք Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կայքը

Այցելեք Հայաստանի ծրագրերի համակարգման տնօրինության էջը

Ներբեռնեք Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026 թթ. ծրագիրը

 

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 9 ԱՊՐԻԼԻ 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

 

ՄԻԱՑԵՔ ՄԵԶ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ