Back Դրամաշնորհներ տեղական իշխանություններին` ավելի արդյունավետ միջհամայնքային համագործակցության և փախստականներին ընդունելու հարցում աջակցության համար

Դրամաշնորհներ տեղական իշխանություններին` ավելի արդյունավետ միջհամայնքային համագործակցության և փախստականներին ընդունելու հարցում աջակցության համար

«Այն, ինչ չենք կարող անել միայնակ, կարող ենք անել միասին»։ ԵԽ Լավ կառավարման փորձագիտական կենտրոնի կողմից Երևանում կազմակերպված մի շարք սեմինարների ընթացքում Հայաստանի 42 համայնքների ղեկավարները և տնտեսական զարգացման պատասխանատուները լավատեսություն են հայտնել միջհամայնքային համագործակցության ներուժի վերաբերյալ՝ քաղաքացիներին ավելի լավ ծառայություններ մատուցելու նպատակով:

Այդ սեմինարները հաջորդել են վերջերս ԵԽ Լավ կառավարման փորձագիտական կենտրոնի կողմից Հայաստանի տեղական իշխանություններին 11 դրամաշնորհների տրամադրմանը` միջհամայնքային համագործակցության տեխնիկատնտեսական ուսումնասիրությունները մշակելու նպատակով:

2024թ․-ի ապրիլի 11-ին, այն նույն օրը, երբ տրվել էր Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանում փախստականների արձագանքման ծրագրերի համապարփակ փաթեթի մեկնարկը, կազմակերպվել է սեմինար «Դիմակայունության զարգացման ռազմավարություններ» թեմայով՝ աջակցելու համայնքներին Ղարաբաղից փախստականների կարիքներին արդյունավետ կերպով արձագանքելու հարցում: Դիմակայունության զարգացման ռազմավարությունների մոտեցումը համահունչ է 2024թ․-ի մարտին ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի կողմից ընդունած «Տեղական և տարածքային արձագանքներ բնական աղետներին և կլիմայական վտանգներին. ռիսկերին պատրաստվածությունից մինչև դիմակայունություն» 510 (2024) հանձնարարականին։ Միևնույն ժամանակ, Ղարաբաղից փախստականներին ընդունած համայնքների անհապաղ և միջնաժամկետ կարիքները հոգալու համար դրամաշնորային մրցույթին դիմելու վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի ապրիլի 19-ը։

Այս սեմինարները կազմակերպվել են «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում – Փուլ II» և «Աջակցություն Հայաստանում փախստականներին ընդունող համայնքներին» ծրագրերի շրջանակներում, որոնք իրականացվում են ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի Լավ կառավարման փորձագիտական կենտրոնի կողմից՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում Ավստրիական զարգացման գործակալության կողմից:

Ծրագրի նպատակն է աջակցել տեղական ինքնակառավարման համար եվրոպական չափանիշներին համապատասխան վերանայված օրենսդրության ընդունմանը՝ արտացոլելու Հայաստանի նոր վարչատարածքային քարտեզը, և զարգացնել նոր խոշորացված համայնքների տեղական իշխանությունների կարողությունները՝ ապահովելու, որ նրանք կարողանան ստանձնել նոր իրավասություններ և մատուցել նոր ծառայություններ ապակենտրոնացան ռազմավարության շրջանակում։

YEREVAN, ARMENIA 11 APRIL 2024
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

 

ՄԻԱՑԵՔ ՄԵԶ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ