Back Բազմազանության եւ ներառման խթանումը Հայաստանում երիտասարդ եվրոպական դեսպանների հետ

Բազմազանության եւ ներառման խթանումը Հայաստանում երիտասարդ եվրոպական դեսպանների հետ

Հինգ երիտասարդ եվրոպական դեսպաններ (ԵԵԱ) այցելեցին Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակ՝ քննարկելու Հայաստանում խտրականության դեմ պայքարի ոլորտում ընթացիկ գործունեություն: ԵԵԱ-ները մանրամասն ծանոթացան «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրին՝ հատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդների ներգրավվածության բաղադրիչին, որի նպատակն է նպաստել հավասարության և հանդուրժողականության բարձրացմանը:

Մինչ այս հանդիպումը, Հայաստանի ԵԵԱ-ները մասնակցել են ատելության խոսքի և խտրականության արդյունավետ հաղթահարման մեթոդների վերաբերյալ միջտարածաշրջանային դասընթացներին, որոնք կազմակերպվել են 2023 և 2024 թվականներին:

Հանդիպման ընթացքում ԵԵԱ-ները հաստատեցին, որ վերոնշյալ դասընթացների շնորհիվ ձեռք բերված հմտությունները նպաստել են բազմազանության և ներառման վերաբերյալ իրենց գիտելիքների բարձրացմանը: Նրանք նաև ընդգծեցին  Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան տարածաշրջանների երիտասարդների միջև փորձի փոխանակման կարևորությունը: Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև երիտասարդների և տեղական համայնքների միջև խտրականության կանխարգելման ուղղությամբ համագործակցության հեռանկարները։ ԵԵԱ-ները հաստատեցին իրենց պատրաստակամությունը շարունակելու ակտիվությունը և հետագա աշխատանքը իրենց հասարակության մեջ հավասարության և բազմազանության խթանման ուղղությամբ:

Այս միջոցառումը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մի մասն է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 27 ՄԱՐՏԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

 

ՄԻԱՑԵՔ ՄԵԶ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ