Back Եվրոպայի խորհուրդը խորացնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությունը կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմը ընդլայնել են գիտելիքները կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների և ՄԻԵԴ դատական պրակտիկայի շուրջ
Եվրոպայի խորհուրդը խորացնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությունը կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ

Բժշկական օգնության և սպասարկման ոլորտում մարդու իրավունքների և էթիկական սկզբունքների ինտեգրումը կարևոր նշանակություն ունի՝ տարբեր առողջապահական ծառայություններին բնակչության արդար և արժանապատիվ հասանելիությունը ապահովելու տեսանկյունից: Այս նպատակին հնարավոր է հասնել միայն՝ այդ չափանիշների նկատմամբ իրազեկվածության բարձրացման և ինչպես առողջապահության, այնպես էլ իրավունքի ոլորտի մասնագետների գիտելիքների ու կարողությունների զարգացման միջոցով՝ հնարավորություն տալով նրանց կիրառել այդ չափանիշներն իրենց ամենօրյա պրակտիկայում: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն (ՄԻՊ) այս համատեքստում կարևոր դեր է խաղում, քանի որ վերջինս առանցքային գործառույթ ունի պետության կողմից մարդու իրավունքների պաշտպանության մշտադիտարկման և մարդու իրավունքների տարբեր հարցերի շուրջ հանրային երկխոսություն ծավալելու գործում:

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին Օվիեդոյի կոնվենցիայի, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական պրակտիկայի շրջանակներում առողջության պահպանման, ինչպես նաև այլ իրավունքների և էթիկական ասպեկտների առնչությամբ տարբեր հարցեր քննարկելու համար ՄԻՊ աշխատակազմի շուրջ 25 ներկայացուցիչներ 2024թ․ ապրիլի 13-ին և 14-ին մասնակցեցին կարողությունների զարգացման երկօրյա դասընթացի։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

Մաքսիմ Լոնգանգեն շնորհակալություն հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ ՄԻՊ-ի և Եվրոպայի խորհրդի միջև ամուր համագործակցության և, առհասարակ, Հայաստանում մարդու իրավունքների և, մասնավորապես, Օվիեդոյի կոնվենցիայի հիմնական սկզբունքների շուրջ երկխոսության խթանմանը իր անմիջական մասնակցության և աջակցության համար։

Անահիտ Մանասյանն, իր հերթին, շեշտադրեց Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի հետ արդյունավետ համագործակցությունը և ընդգծեց նման վերապատրաստումների կարևորությունը ՄԻՊ-ի աշխատակազմի կարողությունների և գիտելիքների ամրապնդման և առողջապահական հարցերի շուրջ հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացման շուրջ։

Նա նաև վերահաստատեց իր հանձնառությունը Օվիեդոյի կոնվենցիան Հայաստանի կողմից վավերացնելու հարցում, որն առողջապահության ոլորտում իրավական պարտադիր ուժ ունեցող միակ միջազգային փաստաթուղթն է, և ընդգծեց իրազեկման լայնածավալ արշավների անցկացման կարևորությունը՝ մինչև Կոնվենցիայի վավերացումը հանրության շրջանում վերջինիս կողմից երաշխավորված իրավունքների իրական պատկերացում ձևավորելու համար։

Կարողությունների զարգացման ծրագիրը մշակված էր ՄԻՊ-ի աշխատակազմին Օվիեդոյի կոնվենցիայի և նրա լրացուցիչ արձանագրությունների հիմնական սկզբունքների վերաբերյալ անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ փոխանցելու նպատակով՝ հատուկ ուշադրություն դարձնելով առողջապահական ծառայությունների հասանելիության խնդիրներին, վերարտադրողականության տարիքային սահմանափակումներին և հնարավոր խտրականությանը, գենետիկական ծագումն իմանալու իրավունքին վերաբերող հարցերին, որոնք ներկայացրեց Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ պրոֆեսոր Ֆաբիո Մաչիոչեն: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ավագ իրավաբան Բոգլարկա Բենկոն ներկայացրեց հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ինքնավարության և ազատության պաշտպանության վերաբերյալ ՄԻԵԴ դատական պրակտիկան՝ ՄԻԵԴ «Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի» վճռի` ՀՀ-ի կողմից կատարման շրջանակում:

Եվրոպայի խորհուրդը և ՄԻՊ-ը կշարունակեն սերտ համագործակցությունը վերոնշյալ հարցերի շուրջ հանրային երկխոսության հետագա խթանման և առողջապահության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ՝ ի շահ բնակչության:

Կարողությունների զարգացման դասընթացը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում։

HANKAVAN, ARMENIA 13-14 APRIL 2024
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

 

ՄԻԱՑԵՔ ՄԵԶ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ