Back Հավասարության մարմինների տարածաշրջանային հարթակը շարունակում է Արեւելյան գործընկերության երկրներում եւ Արեւմտյան Բալկաններում ատելության խոսքի դեմ պայքարի աշխատանքները

Հավասարության մարմինների տարածաշրջանային հարթակը շարունակում է Արեւելյան գործընկերության երկրներում եւ Արեւմտյան Բալկաններում ատելության խոսքի դեմ պայքարի աշխատանքները

Սույն թվականի մարտի 21-22-ն իրականացվեց առցանց միջոցառում, որն ուղղված էր Արևմտյան Բալկանների և Արևելյան գործընկերության տարածաշրջանների իրավահավասարության մարմինների միջև համագործակցության խորացմանը և գիտելիքների փոխանակմանը ՝ ուղղված ատելության խոսքի դեմ պայքարին: Այս միջոցառումը հավասարության մարմինների միջև ձևավորված հարթակի շարունակությունն է, որը ստեղծվել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի նախկին ծրագրերի շրջանակներում:

Այս անգամ քննարկումների առանցքում էին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի ատելության խոսքի վերաբերյալ վերջին հանձնարարականի կատարումը և եվրոպական օրենսդրական դաշտի ուսումնասիրությունը։ Միևնույն ժամանակ, հանդիպումը նպաստեց իրավահավասարության մարմինների դերի մեծացմանը՝ ատելության խոսքի դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների գործում։ Միջոցառման ընթացքում հերթական անգամ շեշտվեց նաև իրավահավասարության մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և այլ համապատասխան դերակատարների հետ համագործակցության կարևորությունը:

Մասնակիցները նաև վերլուծեցին մեդիայի կարգավորման գործող շրջանակները, որոնք կիրառելի են ինչպես ավանդական, այնպես էլ առցանց լրատվամիջոցների համար: Նրանք տեղեկացան ԶԼՄ-ների և ատելության խոսքի դեմ պայքարի հարթակների միջև համագործակցության լավ փորձի, օրինական և վնասակար բովանդակության հեռացման և կրթական ոլորտի հետ համատեղ նախաձեռնությունների մասին՝ խտրական բովանդակությունը դպրոցական ծրագրերից հեռացնելու համար:

Մասնակիցները եզրակացրեցին, որ պետք է ակտիվացնել շահերի պաշտպանության ջանքերը սոցիալական համախմբվածության սպառնալիքներին անհապաղ արձագանքելու համար՝ անհատներին հնարավորություն տալով օգտվելու իրենց իրավունքներից, միաժամանակ ապահովելով արդյունավետ փոխհատուցման մեխանիզմներ այն անձանց համար, ում իրավունքները խախտվում են: Հարթակի հաջորդ հանդիպումը կկայանա 2024 թվականի հուլիսին՝ կենտրոնանալով ատելության և ատելության հիմքով հանցագործության հրահրման դեմ ուղղված միջոցառումների վրա։ Կայանալիք հանդիպումը նպատակի ունի նաև նպաստելու իրավահավասարության մարմինների կարողությունների հետագա ընդլայնմանը` արձագանքելու իրենց հասարակություններում ռասիզմին և անհանդուրժողականությանը եվրոպական չափանիշներին համապատասխան:

Սույն առցանց սեմինարը կազմակերպվել է «Հավասարության խթանում և խտրականության բացառում. դեպի ավելի ճկուն և ներառական հասարակություններ» և «Հավասարության խթանում և ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքար Արևմտյան Բալկաններում» ծրագրերի շրջանակներում, որոնք իրականացվում են Եվրոպական միություն և Եվրոպայի խորհրդի համատեղ, համապատասխանաբար՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» և «Հորիզոնական հնարավորություն Արևմտյան Բալկանների և Թուրքիայի համար» ծրագրային ձևաչափերի շրջանակներում։

Նկարի սկզբնաղբյուր՝ EnvatoElements

Առցանց 21- 22 մարտի 2024
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Եվրոպայի խորհուրդն առաջատարն է մայրցամաքում մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների շարքում։ Եվրոպայի խորհրդին անդամակցում են 46 անդամ պետություններ, այդ թվում Հայաստանը։ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունները միացել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, որը Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հիմնաքարն է։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը Հայաստանում ներկայացնում է Կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այն սերտորեն համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ` աջակցելու Հայաստանին իրականացնել Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած իր պարտավորությունները մի շարք համագործակցային ծրագրերի միջոցով:


 

Եվրոպայի խորհուրդը աշխատում է ձեզ համար։ Մենք ցանկանում ենք տեսանելի դարձնել Եվրոպայի խորհրդի  դերը, չափանիշները և աշխատանքը իր անդամ երկրներում, ցույց տալ, թե ինչպես է երկրի անդամակցությունն Եվրոպայի խորհրդին օգնել հասնել որոշակի արդյունքների կամ փոփոխության: Մեր նպատակն է տարբեր միջոցառումների և գործողությունների միջոցով ընդգծել այն ուղիները, որոնցով Եվրոպայի խորհրդի գործողություններն օգնել են բարելավել անհատների կյանքը և օգտվել հիմնարար իրավունքներից:

 

Անկախ նրանից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ազդեցությունն է ներպետական մակարդակով, թե տարբեր ոլորտներում Եվրոպայի խորհրդի աշխատանքը, ինչպես օրինակ՝ մահապատժի վերացումը կամ խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության ապահովումը, կամ Ստամբուլի կոնվենցիայի և Կիբերհանցագործության մասին Բուդապեշտի կոնվենցիայի օգնությամբ առցանց կամ տեխնոլոգիաների միջոցով կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը, Եվրոպայի խորհուրդը ունի բազմաթից ձեռքբերումներ 1949 թվականից ի վեր: Դիտեք մեր ձեռքբերումները

 

ՄԻԱՑԵՔ ՄԵԶ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ