Back Քրեակատարողական հիմնարկների անձնակազմի կարողությունների հզորացում. քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները վերապատրաստվել են ինքնասպանությունների կանխարգելման թեմայով

Քրեակատարողական հիմնարկների անձնակազմի կարողությունների հզորացում. քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները վերապատրաստվել են ինքնասպանությունների կանխարգելման թեմայով

Փակ հաստատություններում ինքնավնասման և ինքնասպանության խնդիրներին առավել արդյունավետ արձագանքելու նպատակով՝ քրեակատարողական հիմնարկների (ՔԿՀ) մոտ 170 աշխատակիցներ մասնակցել են ինքնասպանության կանխարգելման միջամտության պլանների վերաբերյալ հմտությունների վրա հիմնված դասընթացների: Չորս երկօրյա և երկու մեկօրյա դասընթացները, որոնք կազմակերպվել են 2024 թվականի հունվար, փետրվար և մարտ ամիսներին, հարմարեցված էին ՔԿՀ ղեկավարության և բազմամասնագիտական թիմերի համար, որոնք ներառում են Հայաստանի բոլոր ՔԿՀ-ներից հոգեբաններ և անվտանգության աշխատակիցներ:

Այս վերապատրաստումների նպատակն էր մասնագետներին զինել համապարփակ գիտելիքներով, հմտություններով և կարողություններով՝ սուիցիդալ վարքի դեպքերն արդյունավետ կառավարելու համար: Դասընթացների նպատակն է ամրապնդել

հոգեկան առողջության աջակցության համակարգերը Հայաստանի ՔԿՀ-ներում՝ դրանով իսկ ապահովելով ազատությունից զրկված անձանց բարեկեցությունը։ Վերապատրաստվողներն ակտիվորեն մասնակցում էին դինամիկ ուսուցման դասընթացներին՝ ուսումնասիրելով ռազմավարություններ, որոնք համապատասխանում են ՔԿՀ միջավայրին բնորոշ հատուկ մարտահրավերներին: Դասընթացները բաղկացած էին ինչպես ինքնասպանության կանխարգելմանն ուղղված միջամտության տեսական հիմքից, այնպես էլ՝ դերախաղերի միջոցով նոր ձեռք բերված գիտելիքները կիրառելու վարժություններից:

Դասընթացները նախագծվել և իրականացել են հիմք ընդունելով Եվրոպայի խորհրդի ազգային և միջազգային փորձագետների կողմից ավելի վաղ մշակված «Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանությունների կանխարգելման հատուկ միջամտությունների ուղեցույցը»:

Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների՝ Հայաստանի համար գործողությունների ծրագրի շրջանակներում և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից:

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 12 ՄԱՐՏԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Եվրոպայի խորհուրդն առաջատարն է մայրցամաքում մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների շարքում։ Եվրոպայի խորհրդին անդամակցում են 46 անդամ պետություններ, այդ թվում Հայաստանը։ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունները միացել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, որը Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հիմնաքարն է։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը Հայաստանում ներկայացնում է Կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այն սերտորեն համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ` աջակցելու Հայաստանին իրականացնել Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած իր պարտավորությունները մի շարք համագործակցային ծրագրերի միջոցով:


 

Եվրոպայի խորհուրդը աշխատում է ձեզ համար։ Մենք ցանկանում ենք տեսանելի դարձնել Եվրոպայի խորհրդի  դերը, չափանիշները և աշխատանքը իր անդամ երկրներում, ցույց տալ, թե ինչպես է երկրի անդամակցությունն Եվրոպայի խորհրդին օգնել հասնել որոշակի արդյունքների կամ փոփոխության: Մեր նպատակն է տարբեր միջոցառումների և գործողությունների միջոցով ընդգծել այն ուղիները, որոնցով Եվրոպայի խորհրդի գործողություններն օգնել են բարելավել անհատների կյանքը և օգտվել հիմնարար իրավունքներից:

 

Անկախ նրանից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ազդեցությունն է ներպետական մակարդակով, թե տարբեր ոլորտներում Եվրոպայի խորհրդի աշխատանքը, ինչպես օրինակ՝ մահապատժի վերացումը կամ խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության ապահովումը, կամ Ստամբուլի կոնվենցիայի և Կիբերհանցագործության մասին Բուդապեշտի կոնվենցիայի օգնությամբ առցանց կամ տեխնոլոգիաների միջոցով կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը, Եվրոպայի խորհուրդը ունի բազմաթից ձեռքբերումներ 1949 թվականից ի վեր: Դիտեք մեր ձեռքբերումները

 

ՄԻԱՑԵՔ ՄԵԶ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ