Back Հայաստանի իշխանությունները և Եվրոպայի խորհուրդը նշում են Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը

Հայաստանի իշխանությունները և Եվրոպայի խորհուրդը նշում են Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը

Հայաստանի իշխանությունները և Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները միասին քննարկեցին Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի իրականացումը, որը պաշտոնապես մեկնարկել է Երևանում 2023 թվականի փետրվարին։

Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների ծրագիրն ուղղված է Հայաստանի օրենսդրության, հաստատությունների ու գործելակերպի՝ մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում եվրոպական չափանիշներին հետագա համապատասխանեցմանը։ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ս․թ․ ապրիլին իր Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ նույնպես նշեց Գործողությունների ծրագրի կարևորությունը։

Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն իր խոսքում նշեց. «Այսօրվա Ղեկավար կոմիտեի նիստը կազմակերպվում է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար 2023-2026 թվականների գործողությունների ընթացիկ ծրագրի շրջանակներում։ Հանդիպմանը ներկա են մեր բոլոր գործընկեր նախարարությունները, իրավապաշտպան կառույցները, ազգային այլ շահագրգիռ կողմերը: Այս տարի Գործողությունների ծրագրի ղեկավար կոմիտեի հանդիպումը տեղի է ունենում անմիջապես Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի բարձրաստիճան այցից հետո։ Ղեկավար կոմիտեի հանդիպումը լավ հնարավորություն է ցույց տալու Հայաստանի և Եվրոպայի խորհրդի գերազանց համագործակցությունը և այդ համագործակցության դրական դինամիկան։»

«Գործողությունների ծրագրի ղեկավար կոմիտեն մեզ թույլ է տալիս տեսնել մինչ այժմ ձեռք բերած առաջընթացը, բացահայտել մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղիները, ինչպես նաև ապագա անելիքները: Մենք հիանալի համագործակցություն ունենք ազգային շահագրգիռ կողմերի հետ՝ իրականացնելով տարբեր ծրագրեր», - նշեց Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխը:

Պարոն Նոյկիրխը նաև շնորհավորեց Հայաստանի իշխանություններին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 13-րդ Արձանագրության վավերացման կապակցությամբ, որը վերացնում է մահապատիժը բոլոր հանգամանքներում՝ ընդգծելով, որ այն ռազմավարական փաստաթուղթ է։

Սա Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների չորրորդ քառամյա ծրագիրն է։Գործողությունների այս ծրագրի շրջանակներում Եվրոպայի խորհուրդը և Հայաստանի իշխանությունները պայմանավորվել են համատեղ իրականացնել համագործակցության ծրագրեր և նախագծեր՝ ուղղված ազգային բարեփոխումների գործընթացներին աջակցելուն՝ հետևյալ նպատակներով. բարձրացնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) համակարգի արդյունավետությունը և կենսաբժշկական ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությունը, ապահովել սոցիալական իրավունքների պաշտպանությունը, պայքարել կանանց նկատմամբ բռնության դեմ և բարելավել երեխաների իրավունքները, բարձրացնել արդարադատության անկախությունն ու արդյունավետությունը, պայքարել կոռուպցիայի և կիբերհանցագործության դեմ, բարելավել կալանավայրերում առողջապահական պայմանները և բարձրացնել պրոբացիայի դերը արդարադատության համակարգում, խթանել տեղական ինքնակառավարման բարեփոխումները:

 Ներբեռնեք Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026 թթ. ծրագիրը

 

 Եվրոպայի խորհրդի և Հայաստանի միջև համագործակցության մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրինության էջը 

 

 Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կայքը

 

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 10 ԱՊՐԻԼԻ 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Եվրոպայի խորհուրդն առաջատարն է մայրցամաքում մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների շարքում։ Եվրոպայի խորհրդին անդամակցում են 46 անդամ պետություններ, այդ թվում Հայաստանը։ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունները միացել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, որը Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հիմնաքարն է։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը Հայաստանում ներկայացնում է Կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այն սերտորեն համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ` աջակցելու Հայաստանին իրականացնել Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած իր պարտավորությունները մի շարք համագործակցային ծրագրերի միջոցով:


 

Եվրոպայի խորհուրդը աշխատում է ձեզ համար։ Մենք ցանկանում ենք տեսանելի դարձնել Եվրոպայի խորհրդի  դերը, չափանիշները և աշխատանքը իր անդամ երկրներում, ցույց տալ, թե ինչպես է երկրի անդամակցությունն Եվրոպայի խորհրդին օգնել հասնել որոշակի արդյունքների կամ փոփոխության: Մեր նպատակն է տարբեր միջոցառումների և գործողությունների միջոցով ընդգծել այն ուղիները, որոնցով Եվրոպայի խորհրդի գործողություններն օգնել են բարելավել անհատների կյանքը և օգտվել հիմնարար իրավունքներից:

 

Անկախ նրանից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ազդեցությունն է ներպետական մակարդակով, թե տարբեր ոլորտներում Եվրոպայի խորհրդի աշխատանքը, ինչպես օրինակ՝ մահապատժի վերացումը կամ խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության ապահովումը, կամ Ստամբուլի կոնվենցիայի և Կիբերհանցագործության մասին Բուդապեշտի կոնվենցիայի օգնությամբ առցանց կամ տեխնոլոգիաների միջոցով կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը, Եվրոպայի խորհուրդը ունի բազմաթից ձեռքբերումներ 1949 թվականից ի վեր: Դիտեք մեր ձեռքբերումները

 

ՄԻԱՑԵՔ ՄԵԶ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ